ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն

Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:

Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Ամուսնանալու համար անհրաժեշտ էր ստանալ առաքելական և լութերական հոգևոր աշխարհի մեծերի համաձայնությունը։
 
1838 թ. դեկտեմբերի 15-ին Աբովյանը դիմում է Էջմիածնի Մայր Աթոռի լուսավորական գահի Սինոդին` հոգևոր կոչումից իրեն ազատելու խնդրանքով:
 
1839 թ. հունվարի 23-ին, Սինոդը լսում է Թիֆլիսի նահանգական դպրոցի տեսուչ Խաչատուր Աբովյանի խնդիրը և տալիս դրական լուծում: Որոշման մեջ գրված է. «Համաձայն իր ցանկության, կիսասարկավագ Խաչատուր Աբովյանին ազատել հոգևոր տեսչությունից և տալ նրան ըստ պատշաճի վկայական»:
 
Այդ օրվանից սկիզբ է առնում տեր և տիկին Աբովյանների մաքառման ճանապարհը․․․
 
 
Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր:
 
Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
 
«Աբովեանների պսակը կատարուեցաւ նոյն սեպտեմբերին Վարագայ խաչի կիւրակէ երեկոյեան: Խաչեղբայրն էր ուսուցիչ Գաբրիէլ Երէցփոխեանցը ռուս հայերէն յայտնի բառարան յօրինողը»:
 
Էմիլիեն համաձայնվում է, որ պսակադրությունը կատարվի հայկական եկեղեցում, հայ քահանայի կողմից, որ իրենց երեխաները նույնպես մկրտվեն հայկական եկեղեցում՝ հայկական դավանանքի համաձայն: Խաչատուր Աբովյանն իր հերթին խոստանում է երբեք չբռնանալ իր կնոջ դավանանքին:
 
 
Վարդան Աբովյան
 
 
Ամուսնության հաջորդ տարում՝ 1840 թվականի մայիսի 31-ին, ծնվում է նրանց առաջնեկը՝ Վարդանը, իսկ 1843 թվականի հունիսին՝ դուստրը՝ Զարմանդուխտը:
 
Հայրը Զարմանդուխտին Ադելաիդե էր կոչում՝ ի պատիվ իր դորպատյան սիրո։ Տան փոքրն ու, որպես կանոն, ամենասիրելի երեխան զրկվում է հոգտար հորից ընդամենը հինգ տարեկան հասակում։ Այսպիսով, ութամյա Վարդանի ու Զարմանդուխտի դաստիարակության ողջ բեռն ընկնում է մոր՝ Էմիլիեի ուսերին, վերջինս ամուսնուց հետո ապրում է 22 տարի և մահանում 1870 թվականին։ Էմիլիեն կարևորում էր երեխաների կրթությունը, և չնայած ծանր ֆինանսական դրությանը՝ երբեք աչքաթող չէր անում երեխաների ուսումը։
 
 
Զարմանդուխտ Աբովյան
 
 
Խաչատուր Աբովյանի անհետացման շուրջ բազում վարկածներ կան, սակայն կա մեկը, որը կարծես ամենից արժանահավատն է։
 
Աբովյանն ուներ մի քանի թուրք աշակերտներ, որոնցից մեկը Շաֆի բեկն էր: Սրա հայրը պարտքերի տակ է ընկնում ու փախչում Պարսկաստան՝ թողնելով կնոջը և որդուն Երևանում: Աշակերտի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով Աբովյանը 700 ռուբլի փող է տալիս նրա մորը, որպեսզի վերջինս վճարի պարտքը և այգին ազատի պարտատերերից: Այս դեպքից հետո Աբովյանը կապվում է այդ հրաշալի այգու հետ, որ գտնվում է Երևանի արևելյան կողմում՝ Դամուրբուլաղ կոչված տեղում և շատ անգամ գնում է այդ այգին զբոսնելու: Թուրք խանումը իր անկեղծ շնորհակալությունները միշտ հայտնում էր Աբովյանին և նրա ամուսնուն զանազան նվերներով:
 
Ժամանակակիցները սկսում են նրա վրա կասկածել և զանազան թեր ու դեմ ենթադրություններ անել: Այս ամենը բանաստեղծին ավելի էր ստիպում հաճախ լինել այգում:
 
 
Տիկին Էմիլիան բազմիցս նկատողություն է անում Աբովյանին՝ նրա հաճախակի այցերը թուրքի այգին, բայց նա ուշադրություն չի դարձնում կնոջ նկատողությունների վրա և շարունակում է իր զբոսանքը նույն այգում:
 
Խոսակցություններն այնպիսի ծայրահեղության են հասնում, որ մի դիրք ունեցող մոլլա նախագուշակելով վտանգավոր ապագան, գնում է Աբովյանի կնքահայր գնդապետ Լիվդմինովի մոտ և հայտնում այն բոլոր դավադրությունները, որ թուրք ժողովուրդը պատրաստել է: Գնդապետն անմիջապես տեղեկացնում է տիկին Աբովյանին, որ վերջինս համոզի Խաչատուրին դադարեցնի այգի հաճախելը, բայց կնոջ խոսքերից հետո Աբովյանը ասում է, որ այժմ ավելի հաճախակի պետք է գնա, որ մարդկանց ցույց տա, թե իր սիրտը բարի է, թող ինչ ուզում են անեն, վախեցող չկա:
 
Այս խոսակցությունից մի քանի օր հետո Աբովյանն անհետանում է: Շաֆի բեկի հայրը վաղուց Պարսկաստանից վերադարձել էր և մտածում էր Աբովյանի պարտքը մի կերպով վերջացնել: Ավելի հարմար է համարում Աբովյանին սպանել: Սպանությունը կատարվում է կացնով, և ապա ամփոփում են խնկելի մարմինը այգու խորքի հին փլատակների տակ: Թե նրա սիրելի աշակերտը մասնակից է եղել սպանությանը, հայտնի չէ։ Ոմանք ասում են, որ առաջի հարված տվողը նա է եղել, իսկ ոմանք էլ պատմում են, թե իր հայրը ծածուկ է կատարել այդ եղեռնագործությունը:
 
Տիկին Աբովյանը խնդրում է ոստիկանապետին խուզարկել այգին, սակայն անհետևանք: Թուրքերն այս մասին լսելով՝ հանում են դիակը և նետում Զանգուն:
 
Պատմում են, թե ձկնորս Մարտիրոսը ձուկ որսալու ժամանակ հանկարծ սևաքարերի մեջ մի դիակ է գտնում, շապիկը գլխին քաշած, մարմինը բոլորովին այլանդակած, այնպես որ չի կարողանում ճանաչել, թե ով է. միայն եվրոպական ձևի շապիկը և կոճակները կարծել են տալիս, որ նոր օրերում անհետացած Աբովյանի դիակն է: Խեղճ ձկնորսը վախենալով, որ դիակի տեղն ասելով ինքը կընկնի որոգայթի մեջ, քարերի արանքից հանում է և գցում ջրի զորեղ հոսանքի մեջ:
 
Շատերը հավանական են համարում Մարտիրոսի պատմածը, որը երկյուղով միայն իր կյանքի վերջին օրերին է պատմել:
 
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։
տարոնի-սոխակ,արմենակ-շահմուրադյան,145,երգարվեստ,փայլուն-հաղթանակներ,կոմիտաս,արշակ-չոպանյան,պոլինա-վիարդո,ալեքսանդր-մանթաշյան , Տարոնի սոխակը՝ Արմենակ Շահմուրադյան -145
Տարոնի սոխակը՝ Արմենակ Շահմուրադյան -145
Նրան զորավիգ են եղել Կոմիտասը, Արշակ Չոպանյանը, անվանի երգչուհի Պոլինա Վիարդոն, Ալեքսանդր Մանթաշյանը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: