Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և դրա ազդեցությունը գլոբալ պարենային անվտանգության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և դրա ազդեցությունը գլոբալ պարենային անվտանգության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
«Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը և դրա գլոբալ հետևանքները, հատկապես՝ պարենային անվտանգության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գուտերեշը Բորելի և Միշելի հետ քննարկել է նաև իրադրությունն Արևմտյան Աֆրիկայում, որտեղ վերջին ամիսներին մի շարք պետական հեղաշրջումներ են տեղի ունեցել։ Կողմերի քննարկման թեմաներից է եղել նաև կլիմայի փոփոխությունը։
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։ Գլխավոր վեհաժողովում առաջին բարձր մակարդակով քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Նմանատիպ Լուրեր

Նույնիսկ «Գուգլ»-ն է կորցրել հաշիվը, թե քանի անգամ է Իշխան Սաղաթելյանը «գնալու ենք մինչեւ վերջ», «Նիկոլ, քեզ հաշված օրեր են մնացել» խոստում-սպառնալիքը տեղացել
Նույնիսկ «Գուգլ»-ն է կորցրել հաշիվը, թե քանի անգամ է Իշխան Սաղաթելյանը «գնալու ենք մինչեւ վերջ», «Նիկոլ, քեզ հաշված օրեր են մնացել» խոստում-սպառնալիքը տեղացել։

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան
Լևոն Շիրինյանը Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության անունից հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ստեծված վիճակում անհրաժեշտ է պաշտպանել կառավարության գործունեությունն ու Վարչապետի անձնական նախաձեռնությունները:

Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի․ Հայկ Կոնջորյան
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»,-ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հայաստանը մնալու է կանգու´ն. Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերին ՀՀ-ի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Մեր դիրքորոշումը համահունչ է ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դիրքորոշմանը, որոնց հետ մենք խոսում ենք նույն լեզվով. Ռուբեն Մեհրաբյան
Շատ դրական եմ համարում երեկ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը և համարում եմ, որ հայկական դիվանագիտությունը լուրջ խնդիրներ այնտեղ ներկայացրեց:

Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ պետք է հարուցել քրեական գործ՝ Հայաստանում զանգվածային անկարգություններ հրահրելու ու սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար․ Մովսես Հարությունյան
Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․