Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ։
Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։
Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից․
«Հանրային ձայն» կուսակցություն-9,68%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57%
«Արդար Հայաստան» կուսակցություն-1.12%
«Հաղթանակ» կուսակցություն-1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-18․89%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34%
«Հանրապետություն» կուսակցություն-11.32%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8%
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն-3.64%
«Մայր Հայաստան» դաշինք-15.43%
Միևնույն ժամանակ անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից որեւէ մեկը 50 տոկոսից ավել ձայն չի հավաքել, ինչը նշանակում է, որ որևէ ուժ չի կարող միայնակ քաղաքապետ ընտրել, քաղաքապետ ընտրելու համար կոալիցիաների անհրաժեշտություն կլինի։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Նմանատիպ Լուրեր

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։

Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով շաբաթ օրն անցկացրել է Օդեսայում, ժամանել է Կիև։

Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն
Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 79 տրանսպորտային միջոց։