ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ու Եվրոպական Միությունը կարող են տարբեր ճանապարհներով գնալ՝ պայմանավորված Եվրախորհրդարանի վերջին զեկույցի հրապարակմամբ, որը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացների հետ կապված իրավիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է Ստամբուլում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
 
«Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի, մենք մեր գնահատականը կտանք այդ իրադարձություններին, և դրանից հետո մենք կարող ենք ԵՄ-ի հետ գնալ տարբեր ճանապարհներով, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Էրդողանը։
 
Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Եվրախորհրդարանի հրապարակած զեկույցը, ըստ  որի Անկարան և Բրյուսելը պետք է համագործակցության այլ ուղիներ գտնեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, քանի որ դա ներկայումս հնարավոր չէ։ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ Թուրքիան դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու է, սակայն գործընթացը չի կարող վերսկսվել, քանի դեռ թուրքական կառավարությունը չի փոխել ուղղությունը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սեպտեմբերի,26-ին,բրյուսելում,նախատեսված,է,գրիգորյանի,հաջիևի,մասնակցությամբ,հնգակողմ,հանդիպում , Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
իրանի,և,ադրբեջանի,արտգործնախարարները,բանակցել,են , Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։
ստեփանակերտում,կյանքը,շարունակում,է,ընթանալ,խաղաղ,հունով․,ռդ,խաղաղապահ,զորախումբ,(տեսանյութ) , Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։
իրանի,ռօու-ն,կհամալրվի,«kowsar»,կործանիչների,էսկադրիլիայով , Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։
արցախցի,հելենին,կհուղարկավորեն,երևանում , Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:
հակարիի,կամրջով,24,բեռնատար,է,գնացել,ստեփանակերտ,որոնք,տարել,են,հումանիտար,օգնություն.,զլմ-ներ , Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: