Երևան քաղաքում ասողը Երևանի ընտրողն է, ուրիշ ասող չկա․ վարչապետ

Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ իր ելույթում Փաշինյանը նշեց, որ խնդիրը այն չէ, որ երևանցին պետք է ամեն ինչ ասի և ցույց տա և իրենց քաղաքական թիմը չգիտի խնդիրները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրանական քարոզարշավի կարգախոսը «Ասե՛ք, կանենք»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ իր ելույթում Փաշինյանը նշեց, որ խնդիրը այն չէ, որ երևանցին պետք է ամեն ինչ ասի և ցույց տա և իրենց քաղաքական թիմը չգիտի խնդիրները։
«Այս կարգախոսով մենք երկու իմաստ ենք ընդգծում։ Դրանցից առաջինը հետևյալն է, որ Երևան քաղաքում ասողը Երևան քաղաքի ընտրողն է։ Ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու։
Եվ երկրորդը՝ համայնքի, մայրաքաղաքի, ոգու ամենակարևոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցայնությունը և մենք ուզում ենք, որ երևանցին, ինչպես մասնակցել է Երևանի հիմնադրմանը, զարգացմանը, այնպես էլ մասնակցի Երևանի նոր ծաղկունքին, նոր ծննդին, նոր վերելքին։ Դրա համար ենք ասում՝ Ասե՛ք, կանենք»,,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։