Բլինքենի տեղակալը նշում է՝ ԱՄՆ-ը պետք է մեծացնի Հայաստանի զարգացման աջակցությունը, պաշտպանական համագործակցությունը․ Ազատություն Ռ/Կ

Միացյալ Նահանգները պետք է մեծացնի Հայաստանի զարգացման աջակցությունը, ինչպես նաև երկրի հետ պաշտպանական համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը․ գրում է Ազատություն Ռ/Կ-ն։
«Մենք պետք է մեծացնենք օգնության շրջանակը, որը մենք տրամադրում ենք Հայաստանին, լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական ոլորտում գործընկերություն կամ անվտանգության ոլորտում աշխատանք», - հայտարարել է պաշտոնյան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ:
Քիմը հավելել է՝ աջակցությունը պետք է ավելացնել այնքան, որքան որ ընդունելի կլինի Հայաստանի համար։
Քիմը հավելել է՝ աջակցությունը պետք է ավելացնել այնքան, որքան որ ընդունելի կլինի Հայաստանի համար։
Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։