Պուտինը և Կիմ Չեն Ընը նվերներով են փոխանակվել, ծանոթացել «Սոյուզ» արձակման համալիրին և հրթիռների արտադրությանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ են փոխանակել Ընի՝ սեպտեմբերի 13-ին կայանալիք ընդունելությունից առաջ, որը տրվել է ի պատիվ Ռուսաստան կատարած այցի։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Ընդունելությունից առաջ ընկեր Պուտինը հանդիպման կապակցությամբ ընկեր Կիմ Չեն Ընին նվեր է տվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կիմ Չեն Ընը երախտագիտություն է հայտնել և իր նվերը տվել Ռուսաստանի առաջնորդին։ Թե կոնկրետ ի՞նչ է եղել նվերը, չի նշվում։
Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 13-ին «Վոստոչնի» տիեզերակայանում։ Սկզբում առաջնորդները ընդլայնված զրույց էին ունեցել պատվիրակությունների մասնակցությամբ, ապա՝ անհատական զրույց, որից հետո ԿԺԴՀ ղեկավարի պատվին տեղի էր ունեցել գալա ընթրիք։
Պուտինն ու Կիմ Չեն Ընը ստուգել էին նաև «Սոյուզ» արձակման համալիրը և արտադրամասը, որտեղ հավաքվում են «Անգարա» հրթիռները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները շատ առարկայական է անվանել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել ԿԺԴՀ, Վլադիմիր Պուտինն ընդունել է հրավերը:
Նմանատիպ Լուրեր

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։

Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։

Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:

Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։