Կանայք կմասնակցեն 2024 թ–ի ձմեռային զորակոչին

Իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է 6 ամսյա ժամկետային ծառայության որոշում կայացնել և իր որոշումը փաստաթղթավորել։ Բայց զորակոչվելուց հետո 6 ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր։ Ժամկետային ծառայության վերջում ծառայությունն անցած կանայք կստանան 1 մլն դրամ։
Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համար կանայք կկարողանան ներգրավվել արդեն 2024 թվականի ձմեռային զորակոչին, կառավարության նիստում հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատրաստ լինել ձմեռային զորակոչին։
«Ի՞նչ է նշանակում կամավոր և պարտադիր։ Իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է 6 ամսյա ժամկետային ծառայության որոշում կայացնել և իր որոշումը փաստաթղթավորել։ Բայց զորակոչվելուց հետո 6 ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր։ Ժամկետային ծառայության վերջում ծառայությունն անցած կանայք կստանան 1 մլն դրամ։ Սրանով փորձում ենք մեծացնել կանանց ներգրավվածության մակարդակը զինված ուժերում, կանանց ներգրավվածության համար նոր ոլորտ ստեղծել, որտեղ նրանք կարող են լիարժեք աշխատանքային կարիերա անել։ Զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանք կարող են անցնել պայմանագրային ծառայության», - ասել է նա։
Փաշինյանը հանձնարարել է լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր։
«Մենք ֆիզիկապես պատրաստ կլինենք որպես ձմեռային զորակոչ իրենց ընդունելու, բայց, հաշվի առնելով այն աշխատանքը, որ մենք նախապատրաստում ենք նաև դպրոցներում, հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչին։ Բայց մենք պատրաստ ենք ընդունել 18-27 տարեկան իգական սեռի մեր քաղաքացիներին ձմեռային զորակոչին», – ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ամռան մասին մոռանալ և հիմա կենտրոնանալ ձմռան ուղղությամբ։ «Բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն ձմեռային զորակոչին նախասահմանված թվով զորակոչիկներ ունենալու խնդիրը լուծելու համար», -նշել է նա։
Աղբյուր՝ armradio.am
Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։