ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
.Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնություն է մեզ պետք առավել քան երբևէ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Այստեղ է, որ շատ կարևոր է միջազգային հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնել ստեղծված իրավիճակի և այն հնարավոր ծանր հետևանքների մասին, որոնք արդեն կան և կարող են էլ ավելի բարդանալ մոտ ապագայում, եթե Լաչինի միջանցքը չբացվի:

Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Այն փակվել է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից: Լաչինի միջանցքի փակումը առաջացնում է շատ ծանր հետևանքներ Լեռնային Ղարաբաղի մոտ 120000 բնակչության համար: Հումանիտար և առողջապահական և այլ ոլորտային ճգնաժամերը օր օրի ավելի են ծանրանում: Ստեղծված իրավիճակում է հարկավոր է առավելագույնս օգտագործել ռեսուրսները միջանցքը բացելու համար, քանի որ արդեն անդառնալի հետևանքներ կան:
Այս հարցը, իհարկե, պետք է դիտարկել ոչ միայն լոկալ տարածաշրջանային համատեքստում, այլև համաշխարհային քաղաքականության և աշխարհակարգային փոփոխությունների շրջանակում: Այստեղ է, որ շատ կարևոր է միջազգային հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնել ստեղծված իրավիճակի և այն հնարավոր ծանր հետևանքների մասին, որոնք արդեն կան և կարող են էլ ավելի բարդանալ մոտ ապագայում, եթե Լաչինի միջանցքը չբացվի:
Հույժ կարևոր էր պաշտոնական Երևանի դիմումի համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ պայմանավորված Լաչինի միջանցքում ստեղված իրավիճակով:  Այս նիստի հրավիրումով փաստացի միջազգայնացվեց Լաչինի միջացքի հարցը: Անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ շփումները միջազգային գործընկերների հետ՝ տեղեկանալու արդյո՞ք նրանք պատրաստ են գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման համար, և եթե այո, ապա ինչ քայլել են պատրաստ ձեռնարկել:
Մեկ շատ կարևոր հնարավության մասին ևս անչափ կարևոր է խոսել: Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնություն է մեզ պետք առավել քան երբևէ: Այս համատեսքտում, սակայն, անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մեկ հանգամանքի վրա. միասնության հետ մեկտեղ, պետք է առվելագույնս արդյունավետ օգտագործել ռեսուրսը, որպեսզի կարողանանք դիմագրավել այն լրջագույն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած ենք:
geopolitics.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արդյոք,արժեքների,վերաիմաստավորումը,կփրկի,աշխարհը,կլիմայական,փոփոխությունների,ծանր,հետևանքներից , Արդյոք արժեքների վերաիմաստավորումը կփրկի աշխարհը կլիմայական փոփոխությունների ծանր հետևանքներից
Արդյոք արժեքների վերաիմաստավորումը կփրկի աշխարհը կլիմայական փոփոխությունների ծանր հետևանքներից
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք փայտե տներ կառուցել առանց ծառ կտրելու: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք այնպես որսալ, որ ձու արտադրող էգերը մնային ծովում։
ալիևյան,վարչակարգի,կրոնական,քաղաքականությունը , Ալիևյան վարչակարգի կրոնական քաղաքականությունը
Ալիևյան վարչակարգի կրոնական քաղաքականությունը
Ադրբեջանական Հանրապետության պատմության տարբեր շրջափուլերում, նաև ներկայում գործող վարչակարգի որդեգրած քաղաքականության արդյունքում բռնաճնշումների, հետապնդումների և խտրականության են ենթարկվել շիայադավան հավատացյալները, բարձրաստիճան հոգևորականները։
ինչպես,են,ավարտվում,համաշխարհային,արժույթները , Ինչպես են ավարտվում համաշխարհային արժույթները
Ինչպես են ավարտվում համաշխարհային արժույթները
Արդյոք դոլարը պատրա՞ստ է կորցնել իր գերակայությունը համաշխարհային տնտեսական և ֆինանսական գործարքներում: Շատ փորձագետներ, ըստ երևույթին, այդպես են կարծում։ Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Բարի Էյխենգրինը(Barry Eichengreen) project-syndicate-ում։
աղթամարի,սուրբ,խաչ,եկեղեցւոյ,պատարագն,այս,տարի,աւելի,բազմամարդ,եղած,է , Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցւոյ պատարագն այս տարի աւելի բազմամարդ եղած է
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցւոյ պատարագն այս տարի աւելի բազմամարդ եղած է
Վանայ լիճի Աղթամար կղզիին վրայ գտնուող Սուրբ Խաչ եկեղեցւոյ մէջ կայացած է հերթական պատարագը, որ, ի տարբերութիւն նախորդ տարուան, իր վրայ սեւեռած էր աւելի մեծ ուշադրութիւն:
ռուսաստանը,հարավային,կովկասում,«հաջող,օպերացիաներ,իրականացնում»,նատօ,թուրքիայի,սակայն,մեղադրում,է,հայաստանին՝,«նատօ-ի,անդամ,երկիր,բերելու»,և,ամն-ի,հետ,զորավարժության,համար , Ռուսաստանը Հարավային Կովկասում «հաջող օպերացիաներ է իրականացնում» ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ
Ռուսաստանը Հարավային Կովկասում «հաջող օպերացիաներ է իրականացնում» ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ
Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետհամատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
պատրաստ,ենք,օգնել,հհ-ին,տարածաշրջանում,և,նրա,սահմաններում,ցանկացած,փոփոխություն,իրանի,համար,կարմիր,գծեր,են.,ռայիսի,09/09/2023,schedule,16:49 , Պատրաստ ենք օգնել ՀՀ-ին, տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են. Ռայիսի
Պատրաստ ենք օգնել ՀՀ-ին, տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են. Ռայիսի
Իրանը պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։ Տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: