ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Առողջապահության ոլորտում փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին` ընդգծելով ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները և դրանք խթանելու անհրաժեշտությունը, ասված է ԱՆ Ֆեյսբուքի էջում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին` ընդգծելով ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները և դրանք խթանելու անհրաժեշտությունը, ասված է ԱՆ Ֆեյսբուքի էջում:
 
«Դեսպանն առանձնացրել է բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումները: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ:
 
Մեր երկրում կկազմակերպվի նաև իրանական արտադրության դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցուցահանդես: Ակտիվ աշխատանքներ կլինեն բժշկական կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիության ուղղությամբ:
 
Նախարարը և դեսպանը քննարկել են նաև ոչ վարակիչ` սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև բժշկական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները:
 
Անահիտ Ավանեսյանը դեսպանի միջոցով Հայաստան այցելելու հրավեր է փոխանցել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին»,- նշված է գրառման մեջ:
 
 
Աղբյուր՝ armradio.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
շուրջ,5,հազար,խաղաղ,բնակիչ,է,տեղափոխվել,լղ-ում,ռդ,խաղաղապահ,զորախմբի,տեղակայման,վայր , Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր
Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր
Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ակտիվ ռազմական գործողությունների մեկնակից ի վեր խաղաղ բնակիչներ են տարհանվել Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։
վիկտոր-համբարձումյան,115-տարեկան,հերոս,աշխարհահռչակ-գիտնական,աստղաֆիզիկոս,աստղաֆիզիկա,աստղագիտություն,տիեզերածնություն,տեսական-ֆիզիկա,մաթեմատիկա,փիլիսոփայություն,խսհմ,բյուրականի-աստղադիտարան , Վիկտոր Համբարձումյանին հերոս եմ համարել․ աշխարհահռչակ գիտնականն այսօր կդառնար 115 տարեկան
Վիկտոր Համբարձումյանին հերոս եմ համարել․ աշխարհահռչակ գիտնականն այսօր կդառնար 115 տարեկան
Բյուրականի Աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանն էլ ընդգծեց․ «Համբարձումյանին միշտ համարել եմ հերոս: Այո, նա թողեց Լենինգրադը, որտեղ ամեն ինչ կար՝ գիտությամբ զբաղվելու համար: Ինքը ճանաչված էր, բոլոր տեղերում ընդունում էին, և եկավ Հայաստան, որտեղ բացարձակապես ոչինչ չկար»:
կոլումբացի-արվեստագետ,ֆերնանդո-բոտերո,20-րդ-դարի-ականավոր-արվեստագետներից,չափազանցված-պատկերման-ոճ,գաֆէսճեան-պարտեզ,կատուն,հռոմեացի-զինվորը,ծխող-կինը , Կյանքից հեռացել է Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրված մի շարք քանդակների հեղինակը
Կյանքից հեռացել է Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրված մի շարք քանդակների հեղինակը
91 տարեկանում կյանքից հեռացել է կոլումբացի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոն։
հայ-առաքելական-եկեղեցի,խաչվերաց,հինգ-տաղավար-տոներից-վերջինը,տիրոջ-խաչափայտ,խաչի-վերադարձը-պարսկական-գերությունից,գողգոթա,սուրբ-հարության-տաճար ,  Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
կարապետյաններ,գերդաստան,ուսուցիչներ,դպրոցի-տնօրեններ,քիմիական-գիտությունների-դոկտոր,այգեգործություն,հայաստան,կոտայքի-մարզ,ձորաղբյուր-գյուղ,պարսկաստան,խոյ,սալմաստ , Դպրոցի տնօրեններից մինչև գիտնականներ ու գյուտարարներ․ Կարապետյաններ
Դպրոցի տնօրեններից մինչև գիտնականներ ու գյուտարարներ․ Կարապետյաններ
Կոտայքի մարզում գտնվող Ձորաղբյուր գյուղի բնակիչներն այստեղ էին եկել 1828 թ․-ին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Կարապետյանները Սալմաստ գավառի գերդաստաններից էին, որոնք եկել էին այստեղ և զբաղվում էին այգեգործությամբ, բայց նաև գրաճանաչություն էին սովորեցնում իրենց գերդաստանի անդամներին և գյուղացիներին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: