ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԱՄԷ

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի երկրների հետ երկկողմ օրակարգի հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ փոխըմբռնման խորացմանը:
Անցյալ շաբաթ ամփոփվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ այցն էր դեպի արաբական երկրներ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ նախորդը՝ մարտին, ԱԳ նախարարի այցն էր Եգիպտոս, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը ելույթ էր ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին։
ԱՄԷ այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու միջոցառումներն էին.
- - հանդիպում ԱՄԷ նախագահի և ԱԳ նախարարի հետ,
- - հանդիպում ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ,
- - զրույց ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության հարցերով նախարարի հետ,
- - ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրում,
- - Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն,
- - Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի երկրների հետ երկկողմ օրակարգի հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ փոխըմբռնման խորացմանը:
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։

Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով շաբաթ օրն անցկացրել է Օդեսայում, ժամանել է Կիև։

Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն
Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 79 տրանսպորտային միջոց։