ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի հիշատակը

ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Ադրբեջանի՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց. «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ», -ասաց Ալեն Սիմոնյանը:
 
Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
 
2022 թվականին սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանի,տարածքում,ռդ,խաղաղապահների,առաքելության,հարցը,մոսկվան,կքննարկի,բաքվի,հետ.,պեսկով , Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։
ադրբեջանական,կողմը՝,եվլախում,տեղի,ունեցած,հանդիպման,մասին , Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։
«մենք,արդեն,ղարաբաղի,հայ,համայնքին,ներկայացրել,ենք,վերաինտեգրման,մեր,տեսլականը».,ալիև , «Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:
5,օրում,84000,լքել,է,արցախը․,le,figaro-ի,փոխտնօրենի,մտահոգությունը,լղ-ից,հայ,ժողովրդի,բռնի,տեղահանության,վերաբերյալ , 5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.
ալեն,սիմոնյանը,դուբլինում,հանդիպել,ուկրաինայի,գերագույն,ռադայի,նախագահին,հայաստան , Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
իշխան,սաղաթելյանին,պատկանող,«ծովասար»,հյուրանոցային,համալիրը,հրաժարվել,է,ընդունել,արցախցիներին , Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: