ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը. Միշելի գրասենյակ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ԼՂ-ում առկա իրավիճակի, Աղդամով հումանիտար բեռի մուտքի վերաբերյալ:

Ըստ հայտարարության՝ Միշելը շարունակում է առաջնային ուշադրություն դարձնել լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի մարդասիրական իրավիճակին:
 
 
«2023թ․ սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն ուրվագծված առաջարկներին համահունչ՝ նախագահ Միշելը շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ և այլ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին»,-ասվում է հրապարակման մեջ և նշվում, որ  Միշելը սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Նյու Դելիում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
 
Նշվում է նաև Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ ԵԽ նախագահի գրասենյակի և Հարավային Կովկասում ԵՄ հարցերով ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա փոխգործակցությամբ իրականացվող  ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիության ապաշրջափակման համար լուծում մշակելուն:
 
«Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։
 
Աղդամ (Ակնա)-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղինգործարկվի:
 
Այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել. այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը, նաև աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ:
 
Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնությւոնների և ՄՔԴ հրամանի»,-ասվում է Միշելի գրասենյակի հայտարարության մեջ։
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանի,տարածքում,ռդ,խաղաղապահների,առաքելության,հարցը,մոսկվան,կքննարկի,բաքվի,հետ.,պեսկով , Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։
ադրբեջանական,կողմը՝,եվլախում,տեղի,ունեցած,հանդիպման,մասին , Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։
«մենք,արդեն,ղարաբաղի,հայ,համայնքին,ներկայացրել,ենք,վերաինտեգրման,մեր,տեսլականը».,ալիև , «Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:
5,օրում,84000,լքել,է,արցախը․,le,figaro-ի,փոխտնօրենի,մտահոգությունը,լղ-ից,հայ,ժողովրդի,բռնի,տեղահանության,վերաբերյալ , 5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.
ալեն,սիմոնյանը,դուբլինում,հանդիպել,ուկրաինայի,գերագույն,ռադայի,նախագահին,հայաստան , Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
իշխան,սաղաթելյանին,պատկանող,«ծովասար»,հյուրանոցային,համալիրը,հրաժարվել,է,ընդունել,արցախցիներին , Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: