ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ Ռոմանո Պրոդին եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է, և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման շնորհումը ևս հիմնված է նրա ծավալած գիտամանկավարժական ու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, գրանցած ձեռքբերումների և մեծ վաստակի վրա:

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը, որին հաջորդել է «Բարդ աշխարհակարգ» թեմայով դասախոսությունը:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ Ռոմանո Պրոդին եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է, և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման շնորհումը ևս հիմնված է նրա ծավալած գիտամանկավարժական ու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, գրանցած ձեռքբերումների և մեծ վաստակի վրա:
 
Անդրադառնալով համագործակցության հեռանկաներին՝ ԵՊՀ ռեկտորը շեշտել է. «Այսպիսի մեծ հեղինակություն վայելող պրոֆեսորների այցը և դասախոսությունները ԵՊՀ-ում մեծապես բարձրացնում են թե՛ համալսարանի, թե՛ ընդհանրապես հայկական բուհական համակարգի հեղինակությունը և միջազգային վարկը: Հետագայում պրոֆեսորի հետ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը իտալական ու միջազգային այն բուհերի հետ, որտեղ նա պատվավոր դոկտոր է»:
 
«ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը հավասարապես պատվաբեր է թե՛ ընդունողի, թե՛ հանձնողի համար:
 
«Այս ամենի շնորհիվ ՀՀ-ն և ԵՊՀ-ն ևս մեկ կարևոր «դեսպան» կունենան միջազգային ասպարեզում, ինչը ենթադրում է տարբեր ձևաչափերով ու ուղղություններով համագործակցություններ՝ ակադեմիական, մշակութային, քաղաքական և այլն», - նշեց Մ. Հովհաննիսյանը:
 
Ռոմանո Պրոդին իր երախտագիտությունը հայտնեց շնորհված կոչման համար և շեշտեց, որ այն հիմք կլինի գիտակրթական և այլ ուղղություններով հետագա համագործակցությունների համար: Այնուհետև պրոֆեսորը դասախոսություն կարդաց «Բարդ աշխարհակարգ» թեմայով, որի ժամանակ ներկայացրեց իր պատկերացումները նոր աշխարհակարգի, այնտեղ ընթացող պարբերական փոփոխությունների, դրական ու բացասական երևույթների, պատերազմների և կոնֆլիկտների, աշխարհում ուժերի հարաբերակցության ու դրա պատճառահետևանքային կապերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանի,տարածքում,ռդ,խաղաղապահների,առաքելության,հարցը,մոսկվան,կքննարկի,բաքվի,հետ.,պեսկով , Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։
ադրբեջանական,կողմը՝,եվլախում,տեղի,ունեցած,հանդիպման,մասին , Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։
«մենք,արդեն,ղարաբաղի,հայ,համայնքին,ներկայացրել,ենք,վերաինտեգրման,մեր,տեսլականը».,ալիև , «Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:
5,օրում,84000,լքել,է,արցախը․,le,figaro-ի,փոխտնօրենի,մտահոգությունը,լղ-ից,հայ,ժողովրդի,բռնի,տեղահանության,վերաբերյալ , 5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.
ալեն,սիմոնյանը,դուբլինում,հանդիպել,ուկրաինայի,գերագույն,ռադայի,նախագահին,հայաստան , Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
իշխան,սաղաթելյանին,պատկանող,«ծովասար»,հյուրանոցային,համալիրը,հրաժարվել,է,ընդունել,արցախցիներին , Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: