ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունները լուրջ դեր են ունեցել ԼՂ իրավիճակի համաեվրոպական ընկալման համար. Վարդանյանը՝ Շտուրմին

Սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում հյուընկալել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմի գլխավորած պատվիրակությանը, որին մասնակցել են նաև Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները:

«Չափազանց կարևորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բազմակողմ և բազմավեկտոր զարգացումը: Ուրախ ենք արձանագրել, որ վերջին շրջանում երկու երկրների միջև համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում: Գերմանիան մեզ համար նաև դաշնային կառավարման լավագույն օրինակներից մեկն է, և մենք չափազանց կարևորում ենք նաև համագործակցությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների և Գերմանիայի երկրամասերի միջև: Սաքսոնիա-Անհալթ երկրամասը, հասակակից լինելով ՀՀ-ին, կարևոր դերակատարում ունի Հայաստանի և Գերմանիայի տնտեսվարողների միջև զարգացման գործում»,- ողջունելով  Շտուրմի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: 
 
Այս մաին հայտնում են ՔԺ հանրային կապերի բաժից:
 
«Մենք պատիվ ենք ունեցել լինել Սաքսոնիա-Անհալթ երկրամասում և Հայաստանի մշակութային օրերի շրջանակում  ներկայացնել Հայաստանը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:
 
Դանիել Շտուրմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ գործընկերությունը միայն թղթի վրա չէ գրված: «Մենք երեկ արդեն եղել ենք Արմավիրի մարզում, այցելել Արմավիրի դպրոցներից մեկը, որտեղ գերմաներենի ուսուցման մակարդակը շատ բարձր է: Հանդիպել և զրուցել ենք Արմավիրի մարզպետի հետ»,- ասել է պատվիրակության ղեկավարը:
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, նշելով, որ գնահատելի է այն, որ յուրաքանչյուր երկրի տարածքային համաչափ զարգացման շրջանակում երկրամասերի հարաբերություններն են զարգանում: Նա շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին, որ այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի կողքին են: Սեյրան Օհանյանը, խոսելով տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու հանգամանքը:
 
Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ վերջին շրջանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի կողմից արված մի շարք հայտարարությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ լուրջ դերակատարություն են ունեցել իրավիճակի համաեվրոպական ընկալման համար: Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին 2 մլն եվրո հատկացնելու համար:
 
«Գերմանիան չափազանց բալանսավորված դիրքորոշում ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների վերաբերյալ: Սակայն այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ունենալ բալանսավորված դիրքորոշում, նշանակում է բալանսավորել ագրեսորին զոհի հետ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով. «Մեր խնդրանքն է հնարավորինս դաշնային  մակարդակով փորձել սատարել հայ ժողովրդավարական արժեքները և միջազգային իրավունքի հիման վրա հայ ժողովրդի ներկայացրած արդար պահանջները»:
 
Զարուհի Բաթոյանը շեշտել է Գերմանիայի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացման  շրջանակում՝ նշելով, որ հայ ժողովուրդը փխրուն հարաբերական խաղաղության պայմաններում անգամ բարձր է գնահատում այդ գործոնը:
 
Կողմերը քննարկել են նաև կրթությանը, մշակութային համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:
 
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանի,տարածքում,ռդ,խաղաղապահների,առաքելության,հարցը,մոսկվան,կքննարկի,բաքվի,հետ.,պեսկով , Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։
ադրբեջանական,կողմը՝,եվլախում,տեղի,ունեցած,հանդիպման,մասին , Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։
«մենք,արդեն,ղարաբաղի,հայ,համայնքին,ներկայացրել,ենք,վերաինտեգրման,մեր,տեսլականը».,ալիև , «Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:
5,օրում,84000,լքել,է,արցախը․,le,figaro-ի,փոխտնօրենի,մտահոգությունը,լղ-ից,հայ,ժողովրդի,բռնի,տեղահանության,վերաբերյալ , 5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.
ալեն,սիմոնյանը,դուբլինում,հանդիպել,ուկրաինայի,գերագույն,ռադայի,նախագահին,հայաստան , Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
իշխան,սաղաթելյանին,պատկանող,«ծովասար»,հյուրանոցային,համալիրը,հրաժարվել,է,ընդունել,արցախցիներին , Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: