Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը ԼՂ թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը

Աղդամ-Ասկերան ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ թույլ են տվել պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ բացվելու է նաև Լաչինի միջանցքը։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։
«Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը զննվել է Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում տեղակայված հսկիչ պահակակետում, որից հետո՝ ուղեւորվել Ստեփանակերտ։ Նախօրոք բանակցություններ են եղել Ասկերան քաղաքի ակտիվի հետ, որի ժամանակ կողմերը համաձայնության են եկել ճանապարհը բացել բացառապես ռուսական մեքենայի համար՝ պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ միայն անցնելու է ռուսական բեռնատարը եւ բացվելու է նաեւ Քաշաթաղի ճանապարհը (խմբ․ Լաչինի միջանցքը)», - մանրամասնեց Պետրոսյանը` հավելելով, որ ասկերանցիները շարունակում են փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների համար։
Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։