Միացյալ Նահանգները կրկնել է Լաչինի և Աղդամի երթուղիները միաժամանակ բացելու կոչը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով։
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Մենք կրկնում ենք Լաչինի և Աղդամի երթուղիները միաժամանակ բացելու կոչը, որպեսզի ապահովվի առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մենք ղեկավարներին կոչ ենք անում չանել գործողություններ, որոնք ավելացնում են լարվածությունը և շեղում են այդ նպատակից։ Մենք հետևողականորեն ընդգծել ենք դեպի Լեռնային Ղարաբաղ երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Չնայած կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ունենա վստահություն վայելող ներկայացուցիչներ այս գործընթացի համար, բայց, ինչպես մենք արդեն ասել ենք անցյալում, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն։ Դրա համար էլ մենք չենք ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունները, որոնց մասին հայտարարվել է վերջին օրերին»,- ասել է Միլերը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է հետևողականորեն աջակցել չլուծված հարցերը երկխոսության միջոցով լուծելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։
Միլերը չի համաձայնվել լրագրողի այն դիտարկմանը, թե զոհաբերում են մարդկանց իրավունքները՝ հանուն խաղաղ բանակցությունների․
«Զոհաբերում ե՞նք մարդկանց իրավունքները։ Ես հենց նոր ասացի, որ մենք ցանկանում ենք, որ երկու երթուղիները բացվեն առաջին անհրաժեշտության հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու համար, և պետքարտուղար Բլինքենը հանգստյան օրերին դա հստակ հասկացնել է տվել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը։
Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։