ԱՄՆ–ը չի ճանաչում ԼՂ նախագահական ընտրությունների արդյունքները․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե իրենք հետևողականորեն ընդգծում են Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը․ «Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահության արժանի ներկայացուցիչներ, սակայն, ինչպես նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի չենք ճանաչում նաև այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները, որ հայտարարվել են վերջին մի քանի օրերի ընթացքում»:

Միաժամանակ, նա ասել է, թե Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար․ «Այդ պատճառով պետքարտուղար Բլինքենը և կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են եղել, և մենք շարունակելու ենք հետևողականորեն զբաղվել այդ հարցով»,– ասել է նա։
Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։