ՌԴ-ից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռներում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա ձուլակտորներ. վերականգնվել է պետությանը պատճառված վնասը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները:
Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է Կառավարության որոշմամբ հաստատված ոչ առևտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը. կազմվել են մաքսանենգության դեպքերի վերաբերյալ արձանագրություններ:
2022 թվականի հոկտեմբերի 27-ին 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասով (մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն, որը կատարվել է սահմանված կարգով չհայտարարագրելու միջոցով):
2023 թվականի մայիսի 29-ին մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ռեաբիլիտացնող) հիմքով, այն է՝ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը (ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հսկողության և մաքսային հայտարարագրման գործընթաց առհասարակ նախատեսված չէ):
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ, որոնց արդյունքում 7 անձանց մեղադրանքը փոփոխվել է, նրանց արարքը որակվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը, իսկ վերոնշյալ անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա (եթե անձն ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից), կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ, այդ թվում՝ ոչ ռեաբիլիտացիոն հիմքով:
Նմանատիպ Լուրեր

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։

Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով շաբաթ օրն անցկացրել է Օդեսայում, ժամանել է Կիև։

Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն
Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 79 տրանսպորտային միջոց։