ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը Բաքվից ստացել է Կովկասը չպայթեցնելու հավաստիացում. որն է սանդղակը

Մի բան անկասկած է, որ կայունության կառավարելիության հարցում Հայաստանի համար առավել օպտիմալ գործընկեր կարող է լինել այն սուբյեկտը, ով Հայաստանից ոչ պակաս, կամ առնվազն Հայաստանից բացի ամենից շահագրգռվածն է այդ կայունությունը պահպանելու առումով: Իսկ այդտեղ Իրանը թերևս առաջիններից մեկն է, եթե ոչ՝ առաջինը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը ուշադիր հետևում է Կովկասի իրավիճակին և Բաքուն իրենց հաղորդագրություն է ուղարկել, որ մտադիր չէ հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի տեղաշարժը ձմռան շեմին իրականացվող ավանդական շարժ է, քանի որ հետագայում եղանակային պայմանները լեռնային շրջաններում բարդացնում են այդ խնդիրները: «Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ, Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Սակայն Բաքվի իշխանությունները մեզ ուղարկել են հաղորդագրություն, ըստ որի բովանդակության՝ իրենք մտադիր չեն ռազմական հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի վերջին տեղաշարժերը ավանդական ռազմական գործողություն են, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ տեղաշարժը լեռնային տարածքներով դառնում են դժվար ու շփոթեցնող», հայտարարել է Քանանին:
 
Թեհրանն ազդարարում է լարվածության ավա՞րտ: Սեպտեմբերի 9-ին ի թիվս այլ հեռախոսազանգերի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Իրանի նախագահ Ռայիսիի հետ: Դրան զուգահեռ, անցնող օրերին Իրանի ռազմական պատվիրակությունը եղել է Բաքվում: Որքա՞ն է վստահելի Բաքվի հաղորդագրությունը Թեհրանին: Սա անշուշտ հիպոթետիկ հարց է, առավել ևս, որ այստեղ շատ կարևոր է այսպես ասած չափման սանդղակը: Օրինակ, Իրանի համար մի բան է լայնամասշտաբ որևէ բախում, մեկ այլ բան է սահմանային որևէ լոկալ և կառավարելի էսկալացիա, որի միջոցով Ադրբեջանը կարող է լուծել տեղային խնդիրներ: Ըստ այդմ, Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը կարող է լինել բավականին բազմիմաստ, ինչպես Բաքվի հավաստիացումը Թեհրանին, որ մտադիր չէ գործել հարձակում: Անշուշտ, Թեհրանի համար կովկասյան ապակայունացումը լուրջ խնդիր է, բայց, Հայաստանի սահմանի որևէ հատվածի լոկալ ապակայունացում արդեն ունի այլ նշանակություն ու մասշտաբ և սպատնալիք լինելով Հայաստանի համար, սպառնալիք չէ Իրանին, հատկապես, եթե դա տեղի ունենա անմիջապես Իրանի սահմանից հեռու հատվածներում:
 
Մյուս կողմից, Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի առնչությամբ իրանական տարբեր խողովակներ տարածեցին տեղեկատվություն, որ Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին հայտնել է ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխությունների հանդեպ Իրանի կարմիր գծերի մասին: Բացառված չէ, որ Իրանը Երևանից այդ առումով ստացել է այդպիսի հավաստիացում, իր հերթին Բաքվից ստանալով «հավաստիացում» չհարձակվելու մասին: Բոլոր դեպքերում, մի բան թերևս անկասկած է, որ կայունության կառավարելիության հարցում Հայաստանի համար առավել օպտիմալ գործընկեր կարող է լինել այն սուբյեկտը, ով Հայաստանից ոչ պակաս, կամ առնվազն Հայաստանից բացի ամենից շահագրգռվածն է այդ կայունությունը պահպանելու առումով: Իսկ այդտեղ Իրանը թերևս առաջիններից մեկն է, եթե ոչ՝ առաջինը:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայոց,ցեղասպանություն,2023-ին.,օկամպոն,անդրադարձել,լղ,դեմ,ադրբեջանի,ռազմական,գործողություններին,օկամպո , Հայոց ցեղասպանություն 2023-ին. Օկամպոն անդրադարձել է ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին
Հայոց ցեղասպանություն 2023-ին. Օկամպոն անդրադարձել է ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին
ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը:
հհ-ում,ռուսական,հեղաշրջումը,կանխելու,համար,իշխանությունը,պետք,հստակ,քայլերի,գնա.,սուքիասյանը,խոսել,դրանց,մասին,հայաստան , ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա. Սուքիասյանը խոսել է դրանց մասին
ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա. Սուքիասյանը խոսել է դրանց մասին
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի դեմ սկսված տեղեկատվական հիբրիդային պատերազմը նոր չէ, այն ծրագրված առաջ է ընթանում դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Վերջինս կարծում է, որ Ռուսաստանն ընդունել է հստակ որոշում, այն է՝ Հայաստանն անկախություն ու ազատություն չի կարող ունենալ։
ռդ–ն,լվացել,է,ձեռքերը.,իսկանդարյանը`,ղարաբաղի,իրավիճակում,ռուսական,կողմի,դերակատարության,մասին , ՌԴ–ն լվացել է ձեռքերը. Իսկանդարյանը` Ղարաբաղի իրավիճակում ռուսական կողմի դերակատարության մասին
ՌԴ–ն լվացել է ձեռքերը. Իսկանդարյանը` Ղարաբաղի իրավիճակում ռուսական կողմի դերակատարության մասին
Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի վարքագիծը ղարաբաղյան հարցում կարելի է բնութագրել «ձեռքերը լվացել է» բառերով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
իրանական,կողմի,գործողություններն,այս,պահին,ուղղված,են,տարածաշրջանում,հնարավոր,ռազմական,բախումը,կանխելուն.,իրանագետ , Իրանական կողմի գործողություններն այս պահին ուղղված են տարածաշրջանում հնարավոր ռազմական բախումը կանխելուն. իրանագետ
Իրանական կողմի գործողություններն այս պահին ուղղված են տարածաշրջանում հնարավոր ռազմական բախումը կանխելուն. իրանագետ
Իրանի հարաբերություններն Իրաքի հյուսիսային շրջանում տեղակայված քրդական զինված խմբավորումների հետ շարունակում է լարված մնալ։ Իրանը քրդական զինված խմբավորումներից պահանջել է մինչև սեպտեմբերի 19-ը զինաթափվել և դադարեցնել հարձակումներն Իրանի դեմ։
փորձագետը,հայտարարել,որ,ռդ-ն,հարավային,կովկասում,քաղաքականություն,չունի,թուրքիան,նրան,դուրս,է,մղում,տարածաշրջանից , Փորձագետը հայտարարել է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում քաղաքականություն չունի, Թուրքիան նրան դուրս է մղում տարածաշրջանից
Փորձագետը հայտարարել է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում քաղաքականություն չունի, Թուրքիան նրան դուրս է մղում տարածաշրջանից
Ռուսաստանի քաղաքականությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններից, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/opinion/656213/ © 2023 Armenia Today
հայ-ամերիկյան-վարժանքներ,զորավարժություններ,խաղաղապահ-առաքելություն,քաղաքական-ժեստ,վտանգավոր-քայլ,մոսկվայի-անհանգստության-առիթ,ռուսաստանի-իշխանություններ , Քաղաքական ժե՞ստ, թե՞ վտանգավոր քայլ․ հայ-ամերիկյան վարժանքները՝ Մոսկվայի անհանգստության առիթ
Քաղաքական ժե՞ստ, թե՞ վտանգավոր քայլ․ հայ-ամերիկյան վարժանքները՝ Մոսկվայի անհանգստության առիթ
Սեպտեմբերի 11-ից մեկնարկող հայ-ամերիկյան տասնօրյա զորավարժությունները թեև խաղաղապահ առաքելություն տրամաբանության շրջանակում են, սակայն արդեն բազմաթիվ անհանգստությունների ու մտահոգությունների առիթ են դարձել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: