Հորդորում ենք Լաչինի և Ակնայի (Աղդամ) երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել, չմեծացնել լարվածությունը. Մեթյու Միլլեր

Մենք կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը կմեծացնի լարվածությունը կամ կշեղի այդ նպատակից:
Վերահաստատում ենք կոչը, որը հանգստյան օրերին արեց պետքարտուղարն իր հայտարարության մեջ` հորդորում ենք Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել՝ ԼՂ-ում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաներին ծայրահեղ անհրաժեշտ հումանիտար մատակարարումները թույլ տալու համար։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը կմեծացնի լարվածությունը կամ կշեղի այդ նպատակից:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով:
«Թեպետ կարևոր է, որ ԼՂ-ում լինեն վստահության արժանի ներկայացուցիչներ` այս գործընթացներին մասնակցելու համար, սակայն Վաշինգտոնը ԼՂ-ը որպես անկախ և ինքնիշխան պետություն չի ճանաչում, հետևաբար չի ընդունում այնտեղ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:
Միացյալ Նահանգներն այսուհետ ևս վճռականորեն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` առկա խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով լուծելու, այդ է պատճառը, որ պետքարտուղար Բլինքենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են այս հարցում, և մենք կշարունակենք նույն կերպ ներգրավված մնալ»,- ասել է նա։
Միլլերն անդրադարձել է նաև հայ-ամերիկյան զորավարժություններին և Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման ենթադրյալ առնչությանը վերաբերող հարցին:
«Մենք կանոնավոր կերպով մարզվում և գործում ենք մեր գործընկերների կողքին՝ պատրաստականությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը:
Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: 2003 թվականից ի վեր այն հարաբերություններ է հաստատել Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մաս, ուստի ոչ, սա սովորական զորավարժություն է, որը ոչ մի կերպ չի կարող կապված լինել ցանկացած այլ իրադարձությունների հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։