Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշոր ծովային զորավարժությունները

Լատվիայի և Էստոնիայի ափերի մոտ մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների երկշաբաթյա ռազմածովային զորավարժությունները` Գերմանիայի ղեկավարությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքի 14 երկրների ավելի քան 3000 զինվորականներ մասնակցում են «Հյուսիսային ափ» (Northern Coast) անվանումը կրող զորավարժություններին, որոնք պարբերաբար անցկացվում են 2007 թվականից։
Դրանց թվում են ոչ միայն բալթյան տարածաշրջանի երկրները, այլև Իտալիան, Ֆրանսիան, Կանադան և ԱՄՆ-ն։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 նավ ու կատեր, այդ թվում՝ սուզանավ, շուրջ 20 ինքնաթիռ և տարբեր ցամաքային ստորաբաժանումներ։
Գերմանական Ռոստոկ քաղաքում գտնվող շտաբի հրամանատարությամբ զորավարժությունները կոչված են բարելավելու Բալթիկ ծովում դաշնակիցների փոխգործակցությունը: Առաջին անգամ «Հյուսիսային ափ» մանևրների հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության սցենարի մշակումը։
Նմանատիպ Լուրեր

Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պիեռ Վատինը։

ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել: