Գերիներու փոխանակման ծրագիր. Նաւալնի կրնայ Միացեալ Նահանգերուն յանձնուիլ

Ռուս ընդդիմադիր գործիչներ, հնարաւոր է, ներառուին Արեւմուտքի եւ Ռուսիոյ միջեւ բազմակողմ բանտարկեալներու փոխանակման մէջ: Գրած է The Wall Street Journal-ը՝ յղում ընելով արեւմտեան պաշտօնեաներու, որոնց անունները չեն հրապարակուած։
Աղբիւրներու համաձայն՝ անոնց շարքին կրնայ ըլլալ Ալեքսէյ Նաւալնին, որ Ռուսիոյ Վլատիմիրի մարզի գաղութներէն մէկուն մէջ է։
Ըստ թերթի՝ Ռուսիան շահագրգռուած է Վատիմ Քրասիքովի վերադարձով։ Անոր 2021 թուականին Գերմանիոյ դատարանը ցմահ ազատազրկման դատապարտած է Վրաստանի քաղաքացի, Չեչնիայի դաշտային հրամանատար Զելիմխան Խանկոշվիլիի սպանութեան համար։ Գերմանիոյ կառավարութիւնը կը կարծէ, որ սպանութիւնը կատարուած է ռուսական հետախուզական ծառայութիւններու հրահանգով։
WSJ-ի զրուցակիցներու կարծիքով՝ Վատիմ Քրասիքովը Ռուսիոյ արտահանձնելու մասին համաձայնագիրն անհրաժեշտ է, որ Միացեալ Նահանգները փոխանակում նախապատրաստէ։ Ամերիկեան իշխանութիւնները կը ծրագրեն հասնիլ լրտեսութեան համար մեղադրուող The Wall Street Journal-ի լրագրող Էվան Կերշքովիչի, նախկին ծովահետեւակային Փոլ Ուելանի վերադարձին։ Վերջինս 16 տարուան ազատազրկման դատապարտուած է նմանատիպ մեղադրանքով։
Աղբիւրները նշած են, որ Վատիմ Քրասիքովը Ռուսիոյ արտայանձնելու վերաբերեալ Գերմանիոյ հետ բանակցութիւնները «անկանխատեսելի» են։
2022 թուականին Գերմանիան յայտարարած էր, որ իր օրէնսդրութեան համաձայն՝ սպանութեան համար դատապարտուած օտարերկրացին չի կրնար ընդգրկուիլ այլ երկիրներու հետ փոխանակման մէջ։
2023 թուականի յուլիսին CNN-ը, յղում ընելով աղբիւրներուն, յայտնած էր, որ Ռուսիան անվտանգութեան դաշնային ծառայութեան ոչ պաշտօնական ուղիներու միջոցով Միացեալ Նահանգներուն փոխանցած է Վատիմ Քրասիքովը բանտարկեալներու փոխանակման մէջ ներառելու խնդրանքը։
Յուլիս 8-ին The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտօնեայ մը, գրած էր, որ ԱՄՆ-ն եւ Ռուսիան կը բանակցին գերիներու, այդ շարքին՝ Էվան Կերշքովիչի փոխանակման շուրջ: Աւելի ուշ այս տեղեկութիւնը հաստատած էր ԱՄՆ նախագահ Ճօ Պայտընը՝ աւելցնելով, որ փոխանակման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արդէն սկսած են։
Մանրամասներ չեն հաղորդուած։ Ռուսական կողմը պնդած է, որ փոխանակման բանակցութիւններու բովանդակութիւնը պէտք է մնայ ոչ հրապարակային։
arevelk.am
Նմանատիպ Լուրեր

Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պիեռ Վատինը։

ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել: