ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանն անցած շաբաթ Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂ ՆԳՆ

ԼՂ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը: Ըստ այդմ, 2023 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որից 16-ը՝ հանցագործությունների մասին:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 7 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
«ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված անձնական ունեցվածքի գողության՝ 2 և հափշտակություն բնութագրմամբ 1 դեպքի բացահայտման ուղղությամբ:
Ադրբեջանական զինուժն անցած շաբաթվա ընթացքում Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակել գյուղատնտեսական նշանակության դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հաղորդագրությունները փախանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար:
Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում՝ քաղաքացին վարելով «HAYASA RC 200-2» մոտոցիկլետը, բախվել է ճանապարհի աջ մասում կայանված՝ «Մերսեդես Բենց սպրինտեր» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն:
ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: Արցախի պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով:
Ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն»,- ասված է հաղորդագրության մեջ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանի,տարածքում,ռդ,խաղաղապահների,առաքելության,հարցը,մոսկվան,կքննարկի,բաքվի,հետ.,պեսկով , Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։
ադրբեջանական,կողմը՝,եվլախում,տեղի,ունեցած,հանդիպման,մասին , Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։
«մենք,արդեն,ղարաբաղի,հայ,համայնքին,ներկայացրել,ենք,վերաինտեգրման,մեր,տեսլականը».,ալիև , «Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:
5,օրում,84000,լքել,է,արցախը․,le,figaro-ի,փոխտնօրենի,մտահոգությունը,լղ-ից,հայ,ժողովրդի,բռնի,տեղահանության,վերաբերյալ , 5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.
ալեն,սիմոնյանը,դուբլինում,հանդիպել,ուկրաինայի,գերագույն,ռադայի,նախագահին,հայաստան , Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
իշխան,սաղաթելյանին,պատկանող,«ծովասար»,հյուրանոցային,համալիրը,հրաժարվել,է,ընդունել,արցախցիներին , Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: