ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոհբանիին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոհբանիին:

Նախարարը շնորհավորել է Մեհդի Սոհբանիին Հայաստանում ԻԻՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-իրանական բազմադարյա, պատմական խորը կապեր ունեցող, բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները և այն ոլորտները, որոնք համակարգում է նախարարությունը: Մեհդի Սոհբանիին է ներկայացվել ԻԻՀ նախորդ դեսպանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու կատարված աշխատանքը, հայկական և իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության ձևավորմանն ուղղված քայլերը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու և նոր համագործակցություններ ձևավորելու ուղղությամբ:
Նորանշանակ դեսպանը գոհունակությամբ փաստել է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և հույս հայտնել, որ երկու երկրները կկարողանան արդյունավետ համագործակցություն ձևավորել նաև գիտելիքահեն և տեխնոլոգիական ոլորտներում: Այս համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Իրանը լուրջ ձեռքբերումներ ունի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում և իր զարգացման տեմպերով բարձր դիրք է զբաղեցնում աշխարհում: Դեսպանի խոսքով՝ Իրանում այժմ կա 7800 գիտելիքահեն ընկերություն, տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող 12 000 ընկերություն և 6 գիտատեխնոլոգիական պարկ՝ 111 000 աշխատակիցներով:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դեսպանի ներկայացրած ցուցանիշները շատ ոգևորիչ են, նաև հիշեցրել է, որ շատ տպավորված էր «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսի ընթացքում իրանական ընկերությունների ներկայացրած լուծումներով:
Կողմերը համաձայնել են, որ միմյանց ճանաչողությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել իրանական և հայկական մասնավոր ընկերությունների փոխադարձ մասնակցությունը երկու երկրներում անցկացվող ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին: Այս համատեքստում նախարար Ռոբերտ Խաչատրյանը հրավիրել է իրանական ընկերություններին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք «ԴիջիԹեք էքսպո 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին, ինչպես նաև՝ 2024 թ. մարտին կայանալիք «ԱրմՀայԹեք 2024» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին:
lurer.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,անվտանգության,խորհրդի,քարտուղարն,իրանում,է , ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։
ժամանակն,վճռականորեն,հայտարարել,հայաստանի,սահմանները,սուրբ,օլանդ,ֆրանսիա , Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:
հռոմի,պապը,երևանի,բաքվի,միջև,տևական,համաձայնության,հասնելու,հույս,հայտնել,հռոմ , Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ժոզեպ,բորելը,օդեսսայից,մեկնել,կիև , Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով շաբաթ օրն անցկացրել է Օդեսայում, ժամանել է Կիև։
հայաստանը,լեռնային,ղարաբաղը,եւ,ձախողված,մի,հակամարտություն , Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն
Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն
Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:
լղ-ից,բռնի,տեղահանվել,ընդհանուր,առմամբ,100,հազար,483,անձ,արցախ , ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 79 տրանսպորտային միջոց։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: