ՆԱՏՕ-ն կանցկացնի սառը պատերազմից ի վեր ամենալայնամասշտաբ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ն պլանավորում է հաջորդ տարի անցկացնել սառը պատերազմից ի վեր ամենամեծ համատեղ հրամանատարական զորավարժությունները, որի ընթացքում շուրջ 40 հազար զինվոր վարժանքներ կանցկացնի՝ փորձելով հետ մղել հնարավոր ռուսական հարձակումը դաշինքի անդամներից որևէ մեկի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times պարբերականը։
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ն պլանավորում է հաջորդ տարի անցկացնել սառը պատերազմից ի վեր ամենամեծ համատեղ հրամանատարական զորավարժությունները, որի ընթացքում շուրջ 40 հազար զինվոր վարժանքներ կանցկացնի՝ փորձելով հետ մղել հնարավոր ռուսական հարձակումը դաշինքի անդամներից որևէ մեկի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times պարբերականը։
«Հաստատական պաշտպան» (The Steadfast Defender) զորավարժություններին կմասնակցի 41 000 զինվոր, ավելի քան 50 նավ, կիրականացվի 500-700 մարտական թռիչք։ Զորավարժությունները նաև առաջինը կլինեն տեխնիկական կարողությունների առումով, կօգտագործվեն իրական աշխարհագրական տվյալներ՝ զորքերի համար ստեղծելու ավելի իրական սցենարներ։
Բացի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 31 երկրներից, զորավարժություններին կմասնակցի նաև Շվեդիան, որի անդամակցությունը դաշինքին դեռ պետք է հաստատվի Թուրքիայի և Հունգարիայի կողմից։
Զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում 2024 թ․ փետրվարին և մարտին։
Նմանատիպ Լուրեր

Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պիեռ Վատինը։

ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել: