Հակոբ Սիմիդյանն Իրանում մանակցում է ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ միջազգային կոնֆերանսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Այս մասին հայտնում են ՇՄ նախարարության էջում՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ երկօրյա միջազգային կոնֆերանսը բարձր մակարդակի հարթակ է, որի նպատակն է համախմբել երկրներին և շահագրգիռ գործընկերներին՝ քննարկելու ավազի փոշու փոթորիկների առաջացրած հիմնական մարտահրավերների լուծման միջոցներն ու ուղիները, գտնել հնարավոր լավագույն լուծումներն ու մեխանիզմները:
Համաժողովը նպատակ ունի մոբիլիզացնել մասնակից երկրների հանձնառությունը ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, միջտարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համակարգված գործողությունների համար՝ ռիսկերը նվազեցնելու և ավազի և փոշու փոթորիկների բացասական անդրսահմանային ազդեցությունների նկատմամբ կայունությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև համաձայնեցնել կոնկրետ ջանքերը և գործնական մոտեցումները՝ հիմնվելով համապատասխան փաստերի և համակարգված տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գործողությունների պլանների վրա:
Ավազի և փոշու փոթորիկները (SDS)՝ լրջորեն ազդում են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց առողջության, պարենային անվտանգության և ապրուստի վրա: Կլիմայի փոփոխության պատճառով արձանագրվել է փոթորիկների հաճախականության և աշխարհագրական բաշխման զգալի աճ և վերջին տասնամյակների ընթացքում արժանացել է համաշխարհային ավելի մեծ ուշադրության:
Դրանք նաև հստակ սպառնալիքներ են ներկայացնում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական հարթություններում կայուն զարգացման հասնելու համար։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են՝
- Ավազի և փոշու փոթորիկների սոցիալ-տնտեսական ազդեցությունները,
- Տարածաշրջանային և միջազգային համագործակցության արագացումը ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարում,
- Ասիայում և Խաղաղ օվկիանոսում ավազի և փոշու փոթորիկների դեմ գործողությունների տարածաշրջանային ծրագրի իրականացում,
- Տարածաշրջանային տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ և այլ հարցեր։
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։

Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով շաբաթ օրն անցկացրել է Օդեսայում, ժամանել է Կիև։

Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն
Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 79 տրանսպորտային միջոց։