ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պաղտատի մէջ. Հայ Կաթողիկէ հոգեւորականներու պատուիրակութիւն մը այցելեց Հայոց Առաջնորդարան

Հայ Կաթողիկէ Միաբաններու պատուիրակութիւն մը գլխաւորութեամբ Բերիոյ (Հալէպի), ինչպէս նաեւ վերջերս նշանակուած Պաղտատի թեմերու առաջնորդներուն օրերս այցելութիւն տուած է Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Իրաքի Հայոց Թեմի Պաղտատի Առաջնորդարան։ Այս մասին «Արեւելք» կը կարդայ Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդութեան դիմատետրի էջէն, ուր մասնաւորապէս գրուած է ՝

Սեպտեմբերի 5ին Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Հոգշ. Տ. Օշական Վրդ. Կիւլկիւլեանը ընդունեց Հայ Կաթողիկէ համայնքի Հալէպի Առաջնորդ՝ Արհի. Տ. Պետրոս Մարիաթի գլխաւորած պատուիրակութիւնը:
Բարձրաստիճան հոգեւորականները նախ այցելեցին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցին: Ետքը՝ Առաջնորդարանի դահլիճէն ներս մտերմիկ մթնոլորտի մէջ երկխօսութիւն եղաւ Քրիստոնէութեան հետ առնչուող հարցերու, ինչպէս նաեւ Հայաստանի եւ հայ ժողովուրդի ներկայ վիճակի մասին: Այստեղ Հոգեշնորհ Հայր Սուրբը հիւրերուն հակիրճօրէն ներկայացուց Իրաքահայ Թեմի եւ Առաջնորդանիստ եկեղեցւոյ պատմակաը:
Յատկանշական է որ Հայ կաթողիկէ Եկեղեցւոյ Պետ՝ Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ.-ի հիւանդութեան պատճառաւ՝ Հալէպի Առաջնորդը, քանի մը օրեր առաջ իր գլխաւորած պատուիրակութեամբ ժամանած էր Պաղտատ, հանդիսապետելու Արհի. Տ. Ներսէս Ժոզէֆ Նորօծ Արք. Զապարեանի գահակալութեան արարողութիւնը: 
Հանդիպման ներկայ եղան Հոգեւորականաց Դասը եւ Կեդրոնական Վարչութիւնը:
arevelk.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մենք,պետք,է,պատասխանատվության,ենթարկենք,ադրբեջանի,կառավարությանը.,ամերիկացի,սենատոր , Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը. ամերիկացի սենատոր
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը. ամերիկացի սենատոր
Ադրբեջանը ամիսներ է ծախսել՝ փորձելով սովամահ անել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը` X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Էտ Մարքին:
ադրբեջանը,ճանաչում,է,հայաստանի,հանրապետության,տարածքային,ամբողջականությունը.,ալիև , Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրում այլևս «գորշ գոտիներ» չկան, և որ անջատողականությունը վերջացել է։
տարածաշրջանում,աշխարհաքաղաքական,փոփոխություններն,իրանի,համար,կարմիր,գիծ,են.,վելայաթի , Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։
ադրբեջանը,ձերբակալել,է,դավիթ,բաբայանին , Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանը ձերբակալել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին։
արցախում,մնացել,մի,քանի,պաշտոնյաներ․,վերջին,խմբերն,այս,պահին,ուղևորվում,են,հհ․,բեգլարյան , Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան
Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան
«Իմ ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվում են Հայաստան»,- այդ մասին հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
իշխան,սաղաթելյանը,փաստացի,հերքում,որ,իր,ընտանիքին,պատկանող,«ծովասարում»,արցախցի,որևէ,ընտանիք,չի,տեղավորվել , Իշխան Սաղաթելյանը փաստացի չի հերքում, որ իր ընտանիքին պատկանող «Ծովասարում» արցախցի որևէ ընտանիք չի տեղավորվել
Իշխան Սաղաթելյանը փաստացի չի հերքում, որ իր ընտանիքին պատկանող «Ծովասարում» արցախցի որևէ ընտանիք չի տեղավորվել
Մեր լուրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իշխան Սաղաթելյանը՝ փորձելով հերքել այն, սակայն իրականում ոչ մի փաստ չի ներկայացրել, որ որևէ արցախցի ընտանիք տեղավորվել է իր ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: