ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը կարող է երկու մարտավարություն բանեցնել. ռազմաքաղաքական հարցերով փորձագետը մանրամասնել է դրանք

«Ադրբեջանը կարող է երկու մարտավարություն բանեցնել, մեկը՝ նվազագույն արդյունք գրանցելու համար, մյուսը՝ առավելագույն»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական զորքերի կուտակումներին ՀՀ և ԼՂ սահմաններին:
«Առաջինի դեպքում սա կարող է լինել իր պարտադրողական քաղաքականության դրսևորումը: Մասնավորապես, Ադրբեջանն իր ռազմական կարողությունները ցուցադրելու միջոցով ճնշում է գործադրում Հայաստանի և ԼՂ-ի վրա, որպեսզի ընդունվեն իր բոլոր պահանջները: Այս մարտավարությունն ավելի օրակարգային է դառնում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի նախագահը հրաժարական է տվել, և այնտեղ պետք է տեղի ունենան նախագահի ընտրություններ: Եթե ԼՂ-ի ներքին իրավական ընթացակարգերի համաձայն նոր նախագահ է ընտրվում, նշանակում է, որ Ադրբեջանը ձախողում է Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը մերժելու իր քաղաքականությունը՝ առնվազն ներքին լսարանի համար: Հետևաբար, Ադրբեջանը փորձելու է այս իրավիճակը օգտագործել որպես հնարավորություն՝ ռազմական էսկալացիայի գնալու շանտաժի միջոցով իր իրավազորությունը Արցախում թելադրելու համար:
Ըստ նրա՝ առավելագույն մարտավարությունն էլ այն է, որ իրապես Ադրբեջանը պատրաստ է գնալ ռազմական գործողությունների՝ և արցախյան ուղղությամբ և Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ: Մասնավորապես, պատրվակ համարելով նախագահական ընտրությունները Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել արցախյան ուղղությամբ և զուգահեռաբար սահմանային էսկալացիա հրահրել նաև ՀՀ սահմանին: Այս դեպքում Հայաստանի կողմից ցանկացած արձագանք Ադրբեջանը որակելու է որպես իր տարածքային ամբողջականությանը խառնվելու փորձ և փորձելու է իրավիճակի պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա:
Սովորաբար նման գործողություններին նախորդում և հաջորդում են հայ-ռուսական լարված հարաբերությունները և նաև ներքաղաքական որոշ շրջանակների ակտիվությունը, նկատում է զրուցակիցը. «Բնականաբար Ադրբեջանը փորձում է մաքսիմալ իր օգտին օգտագործել ցանկացած ներքաղաքական լարված իրավիճակ: Եվ երբ հայ-ռուսական դիվանագիտական առճակատում է  տեղի ունենում բարձր մակարդակում, Ադրբեջանը սա նույնպես շատ գրագետ է օգտագործում: Բացի այդ, սահմանային կուտակումների փաստը նաև հնարավորություն է, որպեսզի մեր ռազմավարական դաշնակիցը կարողանա մեզ պատժել՝ մեր անվտանգային համակարգն ու արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելուն միտված քայլերի և մեր խնդիրները միջազգայնացնելու համար»:
Արմինե Մարգարյանի խոսքով՝ այսօր իրավիճակը չափազանց նման է մայիսյան և սեպտեմբերյան իրավիճակներին:
«Եթե մայիսին, երբ մեր սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի, մենք ՀԱՊԿ-ին դիմեինք ոչ թե 2-րդ, այլ 4-րդ հոդվածով և օգնություն չստանալու պարագայում սկսեինք կազմակերպությունը լքելու գործընթաց, չեմ բացառում, որ չէինք ունենա սեպտեմբերյան ագրեսիան: Հիմա, եթե Ադրբեջանը նորից գնա որևէ ռազմական ագրեսիայի մեր սուվերեն տարածքների նկատմամբ, ապա պատմության անիվը կրկնվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք շատ ավելի համարձակ քայլերի, քան իրականացրել ենք 2021-ի մայիսին և 2022 սեպտեմբերին: Պետք է մեզ ի լուր աշխարհի դիրքավորենք որպես Փոքր, ոչ բլոկային կարգավիճակի ձգտող պետություն և ձեռնամուխ լինենք ՀԱՊԿ-ը լքելու գործընթացին: Սա արդեն հստակ ռազմավարություն է և ուղերձ՝ ուղղված միջազգային գործընկերներին, ինչը հնարավորությունների լայն դաշտ կբացի համակարգային առումով ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել տարատեսակ ուժային կենտրոնների հետ՝ արդյունքում թուլացնելով այսքան ծայրահեղ կախվածությունը մեկ ուժային կենտրոնից, տվյալ պարագայում՝ ՌԴ-ից»,- կարծում է նա:
Արմինե Մարգարյանը չափազանց առարկայական է համարում ռազմական գործողությունների հնարավորությունը և կարծում, որ մեր դիվանագիտությունը պետք է առավելագույն լծված լինի միջազգային գործընկերների միջոցով նման հնարավոր գործողությունները կանխելուն:
«Ադրբեջանը հիմա փակուղային վիճակում է Լաչինի միջանցքի առումով և կարող է ռազմական գործողություններով գետնի վրա այնպիսի իրավիճակ փոխել, որ արդեն ոչ միայն փոխվեն Արցախյան հիմնահարցի կարգավորմանը միտված գործիքները ու միջնորդների մոտեցումները, այլ նաև՝ խաթարվի արևմտյան հարթակների ներքո տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը: Կարևոր է, որ մենք միջազգային հանրությանը շարունակաբար իրազեկենք, նույնիսկ եթե «չկան մարդիկ՝ չկան նաև խնդիրներ» կոնֆիգուրացիան իրականություն դառնա ԼՂ-ի դեպքում, դա միայն փոխելու է հակամարտության աշխարհագրությունը, որովհետև Ադրբեջանը դրանով կանգ չի առնելու և շարունակելու է իր ծավալապաշտական քաղաքականությունը ՀՀ նկատմամբ»,- ասում է Մարգարյանը:
Վերջինս նաև նկատում է, որ եթե մինչև 2020 թվականը մենք հենվել ենք միայն ռուսական գործոնի վրա, և, ըստ էության, պատերազմը եկավ փաստելու, որ միայն ռուսական գործոնը բավարար լինել չէր կարող կանխարգելելու այդ պատերազմը, ապա հիմա եթե ռեալ ենք գնահատում հնարավոր ռազմական գործողությունների բռնկումը, ապա պետք է տարատեսակ ուժային կենտրոնների հետ աշխատենք, որպեսզի կարողանանք ստանալ որոշակի անվտանգային երաշխիքներ, որ կա՛մ այդ պատերազմը չի լինի, կա՛մ եթե լինի, ապա ինչպիսի ռեալ քայլեր գետնի վրա կիրականացնեն տարբեր ուժային կենտրոններ: Բացառապես անվտանգային համակարգերի դիվերսիկացումն է, որը կարող  է կանխել այսօր Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելը»,- համոզված է նա:
Միևնույն ժամանակ ռազմաքաղաքական փորձագետը չի կարծում, որ կարող է  երկարատև լայնամասշտաբ պատերազմ լինել. «Կարծում եմ՝ Արցախին թիրախային հարվածներ կարող են հասցնել: Իսկ ինչ վերաբերում է  ՀՀ սուվերեն տարածքին, ինչպես նախկինում է արել, կարող է բախումներ հրահրել, փորձել օկուպացնել մեր տարածքները և դիմադրության հանդիպելու պարագայում արդեն շատ ավելի լայնածավալ գործողությունների գնալ և քարոզչական աշխատանք տանել՝ մեղադրելու համար հայկական կողմին նրանում, որ իբրև թե հայկական կողմն է նախահարձակ եղել»:
Հերմինե Կարապետյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: