ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սպտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։ 

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագծին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին և միջազգային հանրության հստակ կոչերին անարգանքին, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությանը։ Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։  

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի։  


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուկրաինայի,արևմուտքում՝,իվանո-ֆրանկիվսկի,մերձակայքում,հզոր,պայթյուն,է,որոտացել , Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
մակ-ը,առաքելություն,կուղարկի,լեռնային,ղարաբաղ , ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
մակ-ը,հավատացնում,որ,պատրաստ,է,հոգալ,լեռնային,ղարաբաղից,ընդհուպ,120,հազար,տեղահանվածների,կարիքները , ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
լեմկինի,ինստիտուտը,աշխարհի,առաջնորդներին,մեղադրել,լղ-ում,ցեղասպանությանը,մեղսակցության,լեմկին , Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
պն,պատվիրակությունը,չի,մասնակցում,ապհ,երկրների,պաշտպանության,նախարարների,խորհրդի,նիստին , ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: