Պեսկովը Կիևին աղքատացված ուրան պարունակող արկեր մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը վատ նորություն է համարել

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կիևի ռեժիմին աղքատացված ուրան պարունակող արկեր մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը վատ նորություն է համարել:
Այդ կապակցությամբ Պեսկովը հիշեցրել է, որ նման արկեր ակտիվորեն օգտագործվել են Հարավսլավիայում։
«Այդ արկերի օգտագործումը շատ-շատ տխուր հետևանքներ է ունեցել, որոնք արձանագրվել են նույնիսկ միջազգային կազմակերպությունների կողմից», - հավելել է նա։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ աղքատացած ուրանով արկերի կիրառման հետևանքների պատասխանատվությունը ամբողջովին կկրի Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Չորեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարեց Կիևին 175 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ հատկացնելու մասին, որն առաջին անգամ ներառում էր Abrams տանկերի համար նախատեսված աղքատացված ուրան պարունակող արկեր։ Օգնության նոր փաթեթը, ինչպես ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը, ներառում է հրետանային զինամթերք, հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նա նաև մանրամասնել է, որ Abrams տանկերը շուտով կժամանեն Ուկրաինա։

Նմանատիպ Լուրեր

Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պիեռ Վատինը։

ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել: