ՆԱՏՕ-ի ամենալուրջ խնդիրը

Ֆինանսական դժվարություններ համաճարակի և գնաճի պատճառով։
Հյուսիսատլանտյան դաշինքի շատ երկրներ չեն կարողացել հասնել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի առնվազն 2%-ին հասցնելու նպատակին: Դաշինքի հաշվարկներով՝ 2023 թվականին պետությունների միայն մոտ մեկ երրորդը (11 երկիր) կգերազանցի 2 տոկոսի մակարդակը։ ՆԱՏՕ-ի անդամները ռազմական բյուջեի ավելացման ճանապարհին են, սակայն ճկուն ծախսերի ավելացման խոչընդոտները շատ են: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Տակաշի Ցուջին(Takashi Tsuji) Nikkei լրտվականում։
Դաշինքի հուլիսյան գագաթնաժողովում համաձայնեցվել է նոր շեմ՝ առնվազն 2%, թեև նախկինում վերին սահմանը հենց այս թիվն էր։ Ղեկավարությունը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամներին միավորել ուժերը պաշտպանական և զսպման կարողությունների ամրապնդման համար, օրինակ՝ ավելացնելով ազգային ծախսերը և ձեռք բերելով համապատասխան սարքավորումներ:
ՆԱՏՕ-ի կողմից վերջերս հրապարակված գնահատականների համաձայն՝ կազմակերպության 31 անդամներից 11-ը պաշտպանության վրա ծախսելու են ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը 2023 թվականին։ Մարտին հրապարակված տարեկան զեկույցում նշվում է, որ 2022 թվականի դրությամբ յոթ երկրներ հասել են այս նշաձողին: 2023 թվականին ավելի քան 2%-ը կհատկացնեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հունաստանը, Էստոնիան, Լիտվան, Ֆինլանդիան և Ռումինիան, Հունգարիան, Լատվիան և Սլովակիան։
Բացի ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ծախսերը նկատելիորեն աճել են Ռուսաստանին մոտ գտնվող երկրներում, այսինքն՝ Սկանդինավյան և Բալթյան երկրներում։
Իր հերթին, Ֆրանսիայում, Գերմանիայում և Թուրքիայում այդ ցուցանիշը ցածր է 2%-ից, այն կազմում է համապատասխանաբար 1,9%, 1,57% և 1,31%։ Մարդիկ տուժում են էներգիայի և սննդամթերքի թանկացումներից, ինչը դժվարացնում է ռազմական ծախսերի ճկուն աճը՝ հաշվի առնելով հասարակական կարծիքը։
Բեռլինը նպատակ ունի հասնել ՀՆԱ-ի 2%-ի նպատակին 2024 թվականին։ Վերջինիս Ազգային անվտանգության առաջին ռազմավարությունում, որը կազմվել է հունիսին, հստակ ասվում է, որ մի քանի տարի անց երկրի ռազմական բյուջեն կաճի մինչև ՀՆԱ-ի միջինը 2%-ը։ Կանցլեր Շոլցը նույնպես խոստացել է անել դա իր խորհրդարանական ելույթում։
1990-ականների վերջից Գերմանիայի պաշտպանության ծախսերը կազմում էին ՀՆԱ-ի 1%-ից պակաս, սակայն Ուկրաինական հակամարտությունը պատմական փոփոխություն բերեց գերմանական քաղաքականության մեջ:
ՆԱՏՕ-ում շատերը կարծում են, որ ծախսերի ավելացումն անհրաժեշտ է նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Դաշինքի պաշտոնյան ընդգծում է, որ պաշտպանության ֆինանսավորման ավելացումը կարևոր է կառույցներ ստեղծելու համարանվտանգության նոր ոլորտներում, ինչպիսիք են կիբերնետիկան, տիեզերքը և ապատեղեկատվությունը: Ռուսաստանն ու Չինաստանն ակտիվորեն ներդրումներ են կատարում այդ ոլորտներում, և մտավախություն կա, որ ՆԱՏՕ-ն հետ է մնում նրանցից։
Ավելին, մտահոգություն կա, որ պաշտպանության վրա մեծ ծախսեր կատարող ԱՄՆ-ից դժգոհությունը կաճի, եթե ՆԱՏՕ-ի առանձին անդամների ծախսերը չավելանան: Օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի անգամ կոչ արեց բարձրացնել թիրախը մինչև ՀՆԱ-ի 4%-ը, քանի որ հավանություն չէր տալիս եվրոպական տերությունների վրա դրված ցածր բեռին:
Միևնույն ժամանակ, ՀՆԱ-ի 2% ցուցանիշն այնքան էլ չի համապատասխանում անվտանգության իրական կարիքներին։ Միջին հաշվով անդամ երկրների ռազմական ծախսերը 1991-2003 թվականներին կազմել են 2,05%: Դաշինքում կարծիք կա, որ նման բարձր ցուցանիշն կապված չէ ներդրումների մակարդակի հետ ուղղակիորեն։
Կազմակերպությանը անդամ երկրներում ֆինանսական վիճակը վատացել է՝ պայմանավորված համաճարակի հետևանքների հաղթահարմամբ և այլ իրադարձություններով։ Հարկերի ավելացումը կամ բյուջեի այլ հոդվածների կրճատումը կարող է առաջացնել բնակչության սուր արձագանքը, ուստի միայն ռազմական ծախսերն էապես մեծացնելն այնքան էլ հեշտ չի լինի։
Ճապոնիան, որը պետք է պատրաստվի չնախատեսված իրավիճակներին Թայվանում, չի կարող անտեսել այն հարցը, թե ինչպես երաշխավորել ֆինանսական ռեսուրսները՝ միաժամանակ ավելացնելով պաշտպանական բյուջեն։ Բոլոր երկրների համար ընդհանուր խնդիր է ապահովել ծախսերի այնպիսի մակարդակ, որը կհամապատասխանի միջազգային անվտանգության պայմաններին։ Միաժամանակ անհրաժեշտ է բնակչությանը զգույշ բացատրել իրավիճակը և հասնել նրանց ըմբռմանը։
geopolitics.am/
Նմանատիպ Լուրեր

Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։

Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։