ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ապադոլարիզացիայի իրական արժեքը

Չնայած ներկայիս մարտահրավերներին`ԱՄՆ դոլարի կարգավիճակը՝ որպես աշխարհի հիմնական պահուստային արժույթ, շարունակում է բազմակողմ առևտրային համակարգի անբաժանելի մասը մնալ, ինչպես մենք գիտենք:

Թեև ներկայումս չկան կենսունակ այլընտրանքներ, որոնք կարող են յուրացնել դոլարը, վերջինիս հեգեմոնիայի ամենամեծ սպառնալիքը գալիս է հենց ԱՄՆ կառավարությունից: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Բեն Սթիլը(Benn Steil) project-syndicate-ում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Միացյալ Նահանգներին բաժին էր ընկնում աշխարհի տնտեսական արտադրանքի և ոսկու պաշարների կեսից ավելին: Միացյալ Թագավորությունը փաստացի սնանկ էր: Երբ բրիտանական ֆունտը դարձավ փոխարկելի 1947թ. հուլիսին, շնորհիվ ԱՄՆ-ի պնդման, այն ենթարկվեց վաճառքի ծանր ճնշմանը: Դոլարը, որը կապված էր ոսկու հետ մեկ ունցիայի դիմաց 35$, նպաստեց Ամերիկայի արտոնյալ դիրքին նորաստեղծ Արժույթի միջազգային հիմնադրամում և արագորեն հաստատվեց որպես համաշխարհային առևտրի և ֆինանսների հիմք:
Մինչ այսօր ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային արտադրանքի միայն 25%-ը, դոլարը շարունակում է ներգրավված լինել արտարժույթով գործարքների գրեթե 90%-ում: Չնայած նրա կենտրոնական դերին անդրսահմանային առևտրի և փոխառությունների մեջ, այնուամենայնիվ, դոլարային արժույթի մասնաբաժինը կենտրոնական բանկի արտարժութային պահուստներում 2000 թվականի 72%-ից նվազել է մինչև 59%: Հաշվի առնելով Չինաստանում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Սաուդյան Արաբիայում և այլուր պաշտոնյաների կողմից ԱՄՆ արժութային քաղաքականության վերջին կոշտ քննադատությունը, հետևաբար կարող է թվալ, որ դոլարի անվիճելի իշխանությունը մոտենում է ավարտին՝ իր հետ բերելով հեռուն գնացող համաշխարհային տնտեսական հետևանքներ:
Կարևոր է, որ դոլարի գերակայության ամենամեծ սպառնալիքը գալիս է ոչ թե մրցակցային այլընտրանքներից, այլ հենց ԱՄՆ կառավարությունից: Դաշնային պարտքի սահմանաչափի հետ կապված վերջին դիմակայությունը, որը սպառնում էր առաջացնել համաշխարհային ֆինանսական անկայունություն, օրինակ է: Նման անխոհեմ կուսակցական հակամարտության անվերջ կրկնության հեռանկարը ստիպեց Fitch Ratings-ին իջեցնել երկրի վարկային վարկանիշը AAA-ից մինչև AA+՝ ընդգծելով կասկածները, թե արդյոք համաշխարհային ներդրողները կարող են շարունակել վստահել «ԱՄՆ կառավարության լիակատար հավատն և վարկը» (“full faith and credit of the US government”):
Սակայն դոլարի գերիշխանության համար ավելի անմիջական սպառնալիք է նրա աճող վեփոնիզացիան: Թեև ԱՄՆ-ի գլխավորած պատժամիջոցները հիմնականում անարդյունավետ են եղել Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի  վարչակարգերի վարքագիծը փոխելու համար, դրանք զգալի տնտեսական ցավ են պատճառել: Եվ ինչպես հակաբիոտիկների չափից ավելի օգտագործումն է խթանում հակամանրէային դիմադրությունը, այնպես էլ պատժամիջոցների չափից ավելի օգտագործումը դրդում է թիրախային երկրներին, ինչպես նաև հնարավոր թիրախներին, նվազեցնել իրենց ներգրավվածությունը ԱՄՆ ֆինանսական համակարգում:
Բայց եթե դոլարը կորցնի իր արտոնյալ տեղը, ի՞նչը կարող է փոխարինել նրան։ Ներկայումս եվրոն, որը կազմում է կենտրոնական բանկի համաշխարհային պահուստների 20%-ը, միակ արժույթն է, որը իրատեսորեն կարող է փոխարինել: Այնուամենայնիվ, նրա գրավչությունը խաթարվում է Եվրոպայի ազգային սուվերեն պարտքի շուկաների մասնատվածությամբ, ինչպես նաև Եվրամիության երկարաժամկետ կենսունակության վերաբերյալ կասկածներով(Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո):
Չինական ռենմինբին, որը կազմում է համաշխարհային պահուստների 3%-ից պակասը, լուրջ սպառնալիք չէ դոլարի հեգեմոնիայի համար։ Հաշվի առնելով Չինաստանի վատթարացող իրավական պաշտպանությունը, կապիտալի խիստ վերահսկողությունը և պարտատոմսերի համեմատաբար թերզարգացած շուկաները, որոնցից օտարերկրյա ներդրողները 2022 թվականին ռեկորդային 91 միլիարդ դոլար են հավաքել, ռենմինբին դեռ հեռու է արժեքի վստահելի պահեստից: Արժույթի միջազգայնացումը կանգ առավ մեկ տասնամյակ առաջ, երբ հավերժական արժևորման ակնկալիքներով պայմանավորված կապիտալի ներհոսքը ավարտվեց:
Այսպիսով, մինչդեռ դոլարի շարունակական գերակայությունը չպետք է ընկալվի որպես կանխորոշված, ներկայումս չկա կենսունակ մեկ այլընտրանք: Փոխարենը, շատ մեկնաբաններ մատնանշել են «բազմարժութային»(“multi-currency” ) աշխարհի հավանական ի հայտ գալը, որտեղ դոլարը ավելի նվազ դեր է խաղալու(a much-diminished role): Նման աշխարհը, սակայն, համատեղելի չէ բազմակողմ առևտրային համակարգի հետ, ինչպես մենք գիտենք:
Անշուշտ, երկրները կարող են շրջանցել դոլարը բարտերային առևտրի միջոցով՝ օգտագործելով այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ոսկին կամ նավթը: Իրաքը, օրինակ, բնական գազի դիմաց նավթը փոխանակում է Իրանի հետ: Բայց կառավարությունները չեն կուտակի արժույթներ, որոնցից իրենք և իրենց քաղաքացիները գործնականում օգուտ չունեն: Այսպիսով, դոլարի մարող գերակայությունը կարող է նշանավորել համաշխարհային առևտրի բարձր արդյունավետ կառուցվածքի կործանումը( demise of a highly efficient structure of global commerce), որտեղ ապրանքների և ծառայությունների հոսքը որոշվում է գնով և որակով: Փոխարենը, այս հոսքը կարտացոլի՝ արդյոք արտահանող երկրում պահանջվում է տվյալ արտարժույթի մի փոքր ավել կամ պակաս քանակություն:
Երբ երկրները հրաժարվեն ընթացիկ հաշվի ավելցուկների միջոցով արժույթի կուտակման պրակտիկայից, նրանք ստիպված են լինում կիրառել առևտրի սահմանափակումներ և այլ խեղաթյուրող միջոցներ՝ պահպանելու երկկողմ առևտրային հավասարակշռությունը: Ահա թե ինչու դոլարը, չնայած իր թերություններին՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ, շարունակում է մնալ բազմակողմ առևտրային համակարգի անբաժանելի մասը, որը ձևավորվել է 1947 թվականի Սակագների և առևտրի ընդհանուր համաձայնագրի և դրա իրավահաջորդի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության ներքո: Չնայած այս ռեժիմը հաճախ քննադատվում է ԱՄՆ-ում՝  օգնելու Չինաստանին  մերկանտիլիստական միջոցներով, այն կարևոր դեր է խաղացել համաշխարհային նորարարությունների խթանման, ծախսերի կրճատման և հարյուր միլիոնավոր մարդկանց աղքատությունից դուրս բերելու գործում:
Թեև ԱՄՆ-ը կարող է և պետք է անի ավելին՝ ավելի լավ կրթության և աշխատանքի վերապատրաստման և սոցիալական ապահովության ավելի ուժեղ ցանցերի միջոցով՝ աջակցելու իր քաղաքացիներին, այն պետք է ապահովի նաև, որ իր արժույթը բավականաչափ հուսալի մնա՝ շարունակելու աջակցել համաշխարհային առևտրին: Սա նշանակում է վերջ տալ կուսակցական դեֆոլտի պարբերական շեղմանը և ավելի մեծ խոհեմություն և զսպվածություն ցուցաբերել միակողմանի ֆինանսական պատժամիջոցների կիրառման հարցում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: