ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ժամանակակից իրանական պոեզիա | Ընտրանի

Միակ պատճառը, որ Աստծու ընկերը չեմ հին պատմություն ունի – Վեց հոգանոց ընտանիքս ապրում էր փոքրիկ սենյակում: Իր տունը մեր տնից մեծ էր, ինքը՝ մեն-մենակ:

ՄՇՈՒՇԻ ԵՐԳԸ
 
Գնացքի տոմսը պատռում եմ
ու եղնիկների վերջին խմբի հետ
տուն վերադառնում:
Այնքան պոետ եմ,
որ եղջույրներս բողբոջել են,
ու երգս
մշուշի պես անցնում է լճի վրայով…
Ամեն կրակոց
հրացանից պարպվող կատաղություն է –
Կուրծքս պատրաստել եմ,
որ դու ավելի բարի դառնաս:
 
_Գարուս Աբդոլմալեքյան
 
 
ՍԵՆՅԱԿ
 
Իմ տան մոտակայքում
նա, ով պատի մասին է մտածում
ազատ է
նա, ով պատուհանի
տխուր է
և նա, ով ազատություն է փնտրում
չորս պատի մեջ նստած է
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ…
 
Նույնիսկ դու հոգնեցիր այս բանաստեղծությունից,
էլ ուր մնաց նա,
ով
նստում է
կանգնում է…
Ո՛չ
ընկնում է:
 
_Գարուս Աբդոլմալեքյան
 
 
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
 
նվիրվում է Ռասուլ Յունանին 
 
Ուսիս խփեցիր,
որ մենությունս թափ տաս –
Սիրտդ ինչո՞վ է ուրախ
ձնեմարդու ուսերից ձյունը թափ տալո՞վ:
 
_Գարուս Աբդոլմալեքյան
 
 
ԽՈՐՔԵՐՈՒՄ
 
Խորքերում ապրելն ապահով է,
բայց տգեղ:
Խորքերում ապրող ձկները
չեն բռնվում,
բայց ոչ արևածագն են տեսնում,
ոչ էլ՝ նավերը:
Հիմա մի սիրուն ձի
մտնում է ծովը.
նրան էլ չեն տեսնի:
Այո, տխուր է խորքերում ապրելը:
 
_Ռասուլ Յունան
 
 
ԾՈՎ
 
Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին…
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ…
Այս ծովը պիտի լցվի,
ու ես՝ խաղաղվեմ…
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին:
 
_Ռասուլ Յունան
 
 
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ,
ՈՎ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ԵՐԵԿՈՆԵՐԸ ՇՈՒՏ ՏՈՒՆ ԴԱՌՆԱԼ
 
Շատ անհեթեթ է
երեկոյան տուն գնալ
առավոտյան դուրս գալ –
Մենք
պիտի
տարբերվենք
արևից:
 
_Ռասուլ Յունան
 
 
ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
 
Մահը դուռը չի թակում,
բանալիով չի բացում…
Դուռ թակող մահը մահ չէ,
հաստատ հարկայինի աշխատող է,
փոստատար կամ հյուր՝
այլայլված դեմքով
ու մեռելների հազը կոկորդում:
 
_Ռասուլ Յունան
 
 
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Ամենախոշոր դեպքերը
ամենապարզ կերպով են լինում –
Բոլոր բանվորները
քաղաքականացվեցին,
երբ տորգերը կախաղան դարձան:
 
_Սաբիր Հաքա
 
***
 
Միակ պատճառը, որ Աստծու ընկերը չեմ
հին պատմություն ունի –
Վեց հոգանոց ընտանիքս
ապրում էր փոքրիկ սենյակում:
Իր տունը մեր տնից մեծ էր,
ինքը՝ մեն-մենակ:
 
_Սաբիր Հաքա
 
***
Ինձ ձերբակալեցին
դրսի հետ կապերի մեղադրանքով,
ձեռքերս կապեցին
արտասահմանյան շղթայով,
հրամանը գրեցին
արտասահմանյան գրիչով,
հրապարակ տեղափոխեցին
արտասահմանյան մեքենայով,
գնդակահարեցին
արտասահմանյան հրացանով…
Միայն
գերեզմանս էր տեղական:
 
_Ալիռեզա Ռոշան
 
***
 
Միայնակ ամեն բան դժվար է –
միայնակ մեռնել
միայնակ ընթրել
միայնակ ապրել…
Երբ ընտելանում ես քեզ,
սկսում ես մենության հետ
ապրել
ընթրել
մեռնել
միայնակ չապրած օրերի պես…
 
__Սեյեդմոհամադ Մոռաքաբյան
 
 
ԳԻՇԵՐԱՅԻՆ` ԱՌԱՆՑ ՇԱՄԼՈՒ
 
Նպատակս
նոր բառերով ձեզ խաբելն է,
թե չէ ասածս այն է, ինչ կար:
 
_Փուրիա Ալամի
 
***
 
Ինչպե՞ս է կարողանում
այդքա՜ն գեղեցկությունը
կրել այն կինը:
Ինչպե՞ս կկարողանամ…
Մի գիրկ ունեմ միայն,
այդքա՜ն գեղեցկությունը գրկելու համար
քանի՞ մարդ պիտի դառնամ:
 
_Մեհդի Աշրաֆի
 
***
 
Հագավ կոշիկները՝
չնկատելով,
որ սահման է դնում
արմատների և հողի միջև:
 
_Մեհդի Աշրաֆի
 
***
 
Գնդակահարեցին քեզ,
միայն շորերդ ինձ հասան…
Տարիներ է
վերնաշապիկիդ անցքերից եմ նայում աշխարհին:
 
_Մեհդի Աշրաֆի
 
 
ՔԱՄՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՆԳՆՈՂԻ ՊԵՍ
 
Ծովի ափին
քամին է սուրում…
Բոլորը
ձեռքները մազերի մեջ,
շրջազգեստին, գլխարկին…
Դու
ձեռքերդ գրպանում
հմուտ քամունընդդեմկանգնողի պես
յոթ հազար տարի ի վեր
փրփրած ալիքնելին ես նայում:
(Միջերկրականի արևելյան կողմ)
 
_Սառա Մոհամադի Առդեհալի
 
 
ՄԱՀԸ 
 
Մահը
անծանոթ է,
ով երեքշաբթվա ժողովի կեսին
անխոս կանգնեց,
սև պիջակը հագավ ու գնաց.
ինչպե՞ս գտնել
հեռախոսահամարը:
 
_Սառա Մոհամադի Առդեհալի
 
 
ԲՂԱՎՈՑ
 
Բղավեց
անհույս տղամարդու պես
ջուրը նետվելուց առաջ
և
շարունակեց ապրել
անհույս կնոջ պես
ջուրը նետվելուց առաջ:
 
_Սառա Մոհամադի Առդեհալի
 
 
ԿԻՆ
 
Երեսունհինգում
ամեն ինչ երևում է
առանց մերկանալու:
 
_Սառա Մոհամադի Առդեհալի
 
***
 
Բոլոր շորերս տակնուվրա արեցի-
Վերքերիցս մեկը
կորել է:
 
_Ռուզբեհ Սոհանի
 
 
ԵՐԲ ՔՈՒՆՔԵՐՍ ՀԻՆ ՎԵՐՔԵՐԻՆ ԴԻՄԱՆԱԼՈՒՑ ՍՈՒՐ ՑԱՎՈՒՄ ԵՆ …
 
…Ստիպված եմ լինում
ամենահեռու սիրելիիս մասին
ամենաբարձր ձայնով մտածել:
 
_Ռոյա Զառռին
 
 
Թարգմ.` Էդիկ Պօղոսեան
Խմբ.` Տաթեւ Չախչախյան
 
 
Աղբյուր՝ granish.org
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: