Սեփական երկրի պարտավորությունները «մոռացած» Զախարովան կրկին մեղադրել է Հայաստանին

Սեփական երկրի պարտավորությունները «մոռացած» ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին մեղադրել է Հայաստանին՝ հայտարարելով, թե Լաչինի միջանցքում առկա ներկա իրավիճակը հետևանք է ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, որը ներառում է նաև ԼՂ-ն:
Նկատենք, որ Զախարովան բոլոր ասուլիսների ժամանակ ՌԴ խաղաղապահների անգործության և անկարողության մասին հղված հարցերին պատասխանում է նույն ձևաչափով՝ այդ կերպ փորձելով իր երկրի գլուխն ազատել ստանձնած պարտավորություններից, որոնք ամեն օր ու ժամ Լեռնային Ղարաբաղում ոտնատակ է տալիս Ադրբեջանը:
«Այս նոր պայմաններում, որը ձևավորվել է պաշտոնական Երևանի հայտարարությունից հետո (նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչ -խմբ.), տեղում Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանը աջակցելն է, այդ թվում՝ Բաքու - Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կոնտեքստում»,- ասել է Զախարովան օրերս ԼՂ-ից Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդների հարցին արձագանքելիս:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղա է առևանգվել:
Ձերբակալված ԼՂ քաղաքացիներ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից:
Ձերբակալման մասին հայտնել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու համար:
Նմանատիպ Լուրեր

Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պիեռ Վատինը։

ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել: