Որ երկրներն են հարստացել, որոնք՝ աղքատացել

Ռուսաստանն նախորդ տարի ավելացրել է 600 միլիարդ դոլար ընդհանուր կարողություն, ասվում է UBS-ի զեկույցում: Միլիոնատերերի և ծայրահեղ բարձր ունեցվածքով (ultra-high-net-worth)անհատների թիվը նույնպես աճեց՝ չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին: Մինչդեռ ԱՄՆ-ը և Եվրոպան կորցրեցին տրիլիոնավոր դոլարների հարստություն, հաղորդում է Շվեյցարական բանկը:
Նախորդ տարի ռուսներն ավելի են հարստացել, նույնիսկ երբ Ուկրաինայում մոլեգնում էր պատերազմը, մինչդեռ ԱՄՆ-ն և Եվրոպան կորցրել են տրիլիոնավոր դոլարներ, հաղորդում է UBS-ը:
Ռուսաստանն ավելացրել է 600 միլիարդ դոլար ընդհանուր կարողություն, պարզել է Շվեյցարական բանկը երեքշաբթի հրապարակված Համաշխարհային հարստության իր ամենամյա զեկույցում: Այս մասին գրում է BUSINESS INSIDER-ը:
Ռուս միլիոնատերերի թիվը նույնպես աճել է մոտ 56,000-ով՝ հասնելով 408,000-ի 2022 թվականին:
Սակայն ԱՄՆ-ն նախորդ տարի կորցրեց ավելի շատ կարողություն, քան ցանկացած այլ երկիր՝ կորցնելով 5,9 տրիլիոն դոլար, մինչդեռ Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան միասին 10,9 տրիլիոն դոլարով ավելի աղքատացան, հաղորդում է UBS-ը:
Բանկը նշում է, որ մինչև 2022 թվականի վերջը կային նաև 1 միլիոնով պակաս ամերիկացի միլիոնատերեր, թեև ԱՄՆ-ում դեռևս հաշվվում է աշխարհի ծայրահեղ բարձր ունեցվածքով անհատների ավելի քան 50%-ը:
Ռուսաստանի հարստության ձեռքբերումը տեղի ունեցավ՝ չնայած փետրվարին Ուկրաինա ներխուժմանը, ինչը հանգեցրեց նրան, որ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Կրեմլի դեմ, ինչը հանգեցրեց վերջինիս տնտեսության կրճատմանը և մոսկովյան բաժնետոմսերի անկմանը:
UBS-ն ընդունում է, որ «Ռուսաստանում հարստության միտումները դժվար է որոշել այս պահին», սակայն այն ընդգծում է որպես մի քանի երկրներից մեկը, որը հարստացել է 2022 թվականին:
Նավթի գնաճը կարող է լինել հարստության աճի պատճառներից մեկը, քանի որ այդ ապրանքի արտահանումը հիմնական տնտեսական շարժիչն է Ռուսաստանի համար:
Մեքսիկան, Հնդկաստանը և Բրազիլիան նույնպես զգալի հարստություն են ավելացրել 2022 թվականին, ասվում է UBS-ի զեկույցում, մինչդեռ ամենաշատը կորցրել են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Չինաստանը, Կանադան և Ավստրալիան:
geopolitics.am/
Նմանատիպ Լուրեր

Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։

Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։