Արցախյան հեղինակի գիրքը համալրել է ԴԻԱԼՈԳ մատենաշարը

Մոսկվայում լույս է տեսել ացախցի հայտնի արձակագիր և լրագրող Աշոտ Բեգլարյանի «Կորցրած արևի նարինջը» գիրքը՝ դառնալով ԴԻԱԼՈԳ մատենաշարի երրորդ թողարկումը։
Գրքում տեղ են գտել համանուն վեպ Մեծ Հայրենականի մասին, մի քանի պատմվածքներ վերջին ղարաբաղյան պատերազմների մասին, ինչպես նաև հեղինակի հայրենի եզերքի
բազմամիս շրջափակմանը նվիրված ոչ մեծ ակնարկների շարք՝ «Շրջափակում» ընդհանուր խորագրով։
Աշոտ Բեգլարյանը խորը փիլիսոփայությամբ և նուրբ
հոգեբանությամբ մտորում է
հիմնախնդիրների մասին տարածաշրջանի և ավելի լայն՝ մոլորակի մասշտաբով:
Ստեղծելով պայծառ ու ամբողջական կերպարներ, նա կոնկրետ օրինակներով ցույց է տալիս պատերազմի անդուր դեմքը, միաժամանակ փորձելով իր հերոսների հետ թույլ չտալ, որ սառը խավարը կլանի արևը և հավերժորեն հանգցնի կյանքի կրակը, խաղաղության և բարության մասին մարդկային երազանքները։
Իր առաջաբանում գրող, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը բնութագրում է գրքում զետեղված ստեղծագործությունների գեղարվեստական և արդիական
նշանակությունը։
Նշենք, որ ԴԻԱԼՈԳ մատենաշարը,
հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանն է, հիմնադրվել է այս տարվա մայիսին։ Մատենաշարի գրքերը լույս են տեսել մեցենատ Մհեր Ավետիսյանի աջակցությամբ։
Հրատարակելով Աշոտ Բեգլարյանի գիրքը, այն նախաձեռնողները նման կերպ զորակցություն են հայտնում շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ իրենց նախնիների հողում ապրելու և
արարելու արդար պայքարին։

lurer.com
Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: