Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներն Արամ Ա կաթողիկոսին խոստացել են զորավիգ լինել Արցախի արդար դատին

Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ արծարծելու Արցախի շարունակուող շրջափակումը Ազրպէյճանի կողմէ։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներ, «Ամալ» շարժման քաղաքական դիվանի անդամներ, շարժման փոխնախագահ Շեյխ Հասան Ալ Մասրին եւ Սայիդ Աբբաս Նասր Ալ Դինին, որոնք կիսել են Վեհափառ Հայրապետի մտահոգությունն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ, հայտնել են իրենց զորակցությունը խոստացել հնարավորինս զորավիգ լինել հայ ժողովրդին և Արցախի արդար դատին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
«Հինգշաբթի, 24 Օգոստոս 2023-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի վեհարանին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրիի ներկայացուցիչներուն։ Պատուիրակութեան անդամներն էին Ամալ շարժումին փոխ նախագահ Շէյխ Հասան Ալ-Մասրին եւ ճարտարապետ Սայիտ Ապպաս Նասր Ալ-Տինը, որոնք միաժամանակ շարժումին քաղաքական դիւանի անդամներն են։
Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկումի նիւթ դարձան Լիբանանի նախագահական յառաջիկայ ընտրութեան առնչուած մօտեցումներն ու զարգացումները։ Նորին Սրբութիւնը հրամայական նկատեց շուտափոյթ նախագահական ընտրութիւն կատարելու անհրաժեշտութիւնը, յատկապէս նկատի ունենալով Լիբանանի մէջ ընկերային-տնտեսական տագնապին հետզհետէ խորացումը եւ ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւնները։
Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ արծարծելու Արցախի շարունակուող շրջափակումը Ազրպէյճանի կողմէ։ Նորին Ս. Օծութիւնը այս ուղղութեամբ մեր ժողովուրդին ընդվզումը յայտնեց։
Ամալ շարժումին ներկայացուցիչները բաժնելով Վեհափառ Հայրապետին եւ հայ ժողովուրդին մտահոգութիւնը, շարժումին անունով իրենց զօրակցութիւնը յայտնեցին եւ խոստացան կարելիութեան սահմաններէն ներս զօրավիգ կանգնիլ հայ ժողովուրդին եւ Արցախի արդար դատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
regionmonitor.com
Նմանատիպ Լուրեր

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։

Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի համար՝ խայտառակ ուրացում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով շաբաթ օրն անցկացրել է Օդեսայում, ժամանել է Կիև։

Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ ձախողված մի հակամարտություն
Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում քաղաքական ու հասարակական բազում ցնցումների են ենթարկվել, բայց միշտ կարողացել են քաղաքական ցնցումներով աղետալի բոլոր ժամանակներում, որոնք ի դեպ քիչ էլ չեն եղել, վերագտնել իրենց ճանապարհը: Այս միջոցին Իրանը ևս իր բարեկամներին երբեք չի մոռանա, նաև նրանց, ովքեր թաքուն դավեր են նյութում Իրանի դեմ:

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 79 տրանսպորտային միջոց։