ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեծ Բրիտանիան Ուկրաինային մոտ 244 միլիոն դոլար կհատկացնի միջուկային վառելիքի գնման համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կկարողանա Ուկրաինային տրամադրել 192 մլն ֆունտ (մոտ 244 մլն դոլար), որպեսզի Կիևն ատոմակայանների համար միջուկային վառելիք գնի, այդ թվում՝ բրիտանական ընկերություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Միացյալ Թագավորության էներգետիկայի նախարար Գրանթ Շեպսը Կիև կատարած իր այցի ընթացքում։

«Այս երաշխիքը, որը մենք կտրամադրենք, պետք է Ուկրաինային օգնի հասնելու այն բանին, որ… ապագայում նրա միջուկային վառելիքը չստացվի Ռուսաստանի միջոցով», - ասել է  Շեպսը։
Նախարարը մանրամասնել է, որ մատակարարներից մեկը կլինի մասամբ բրիտանական Urenco կոնսորցիումը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։
Ուկրաինան այժմ վերահսկում է իր 4 գործող ատոմակայաններից 3-ը։ Զապորոժիեի ատոմակայանն անցյալ տարվա մարտից անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Այս տարվա մարտին Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում հայտարարել էին, որ երկիրը մտադիր է երեք տարի հետո կազմակերպել ատոմակայանների համար միջուկային վառելիքի սեփական արտադրություն, որը կկարողանա փոխարինել ռուսականին, այդ թվում՝ եվրոպական շուկայում։
Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ ըստ «Ռոսատոմ»-ի՝ մինչև 2025 թվականը գործող պայմանագրով ուկրաինական ատոմակայանները կապահովվեն ժամանակակից և տնտեսապես արդյունավետ վառելիքով։ Անցյալ տարվա մարտին ուկրաինական «Էներգոատոմ»-ում հայտնել են, որ Կիևը լիովին հրաժարվում է իր ատոմակայանների համար ռուսական վառելիքի գնումներից:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուկրաինայի,արևմուտքում՝,իվանո-ֆրանկիվսկի,մերձակայքում,հզոր,պայթյուն,է,որոտացել , Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
մակ-ը,առաքելություն,կուղարկի,լեռնային,ղարաբաղ , ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
մակ-ը,հավատացնում,որ,պատրաստ,է,հոգալ,լեռնային,ղարաբաղից,ընդհուպ,120,հազար,տեղահանվածների,կարիքները , ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
լեմկինի,ինստիտուտը,աշխարհի,առաջնորդներին,մեղադրել,լղ-ում,ցեղասպանությանը,մեղսակցության,լեմկին , Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
պն,պատվիրակությունը,չի,մասնակցում,ապհ,երկրների,պաշտպանության,նախարարների,խորհրդի,նիստին , ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: