Ջիդդայում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը ուրբաթ Ջիդդայում ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, գրում է Reuters-ը:
Իրանի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիա էր ժամանել օգոստոսի 2-ին։ Սա Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է թագավորություն երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:
Հինգշաբթի Աբդոլլահիանն Էր Ռիադում հանդիպել է իր սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ: Նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունները «ճիշտ ուղու վրա են»: «Մենք պայմանավորվել ենք անվտանգության, առևտրի, տնտեսության և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերում առկա համաձայնությունների իրականացման հարցում»,- հավելել է իրանցի դիվանագետը:
Իր հերթին արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը նշել է, որ այդ բանակցությունները «նոր էջ են նշանավորում երկկողմ հարաբերություններում, որոնք հիմնված են Սաուդյան Արաբիայի և Իրանի եղբայրության, փոխադարձ հարգանքի ու ընդհանուր շահերի վրա»:
Նմանատիպ Լուրեր

Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պիեռ Վատինը։

ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել: