ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գլոբալ միջուկային զինանոցը, 15,4 հազար մարտագլխիկների բաշխվածությունը

Ներկայում գլոբալ միջուկային զինանոցը կազմված է 15,4 հազար մարտագլխիկից, որի 93 տոկոսը միայն Ռուսաստանի (7290 միավոր) ու ԱՄՆ-ի (7000 միավոր) տրամադրության տակ է: Ի համեմատություն 1960-1990-ական թվակաների այդ երկրները միջուկային մարտագլխիկների թիվը զգալիորեն կրճատվել է, այդ շրջանում սպառազինության մրցավազքի մեջ գտնվող տերություննների մարտագլխիկները հաշվվում էին տասնյակ հազարներով:

Միջուկային ներուժով հաջորդող երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ տերություններն են՝ Ֆրանսիան (300 մարտագլխիկ), Չինաստանը (260 մարտագլխիկ) և Մեծ Բրիտանիան (215 մարտագլխիկ):
Առաջին միջուկային տերությունըn ԱՄՆ-ն էր (1945 թ.), այնուհետ նրան միացան Խորհրդային Միությունը (1949 թ.), Մեծ Բրիտանիան (1952 թ.), Ֆրանսիան (1960 թ,) և Չինաստանը (1964 թ.):
1968 թ. ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ընդունվեց Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որում նշվում էր, թե միջուկային զենք ունեցող երկրներն են համարվում մինչև 1967 թ. հունվարի 1-ն արտադրած երկրները, այսինքն վերը նշված հինգ երկիրը:
Այս պայմանագիրը չեն ստորագրել միայն չորս երկիր, որոնք այժմ ունեն միջուկային զենք: Դրանք են Հնդկաստանը (1974 թ.), Պակիստանը (1998 թ.), Հյուսիսային Կորեան (2006 թ.) և Իսրայելը (1960-1979 թթ., մինչև օրս չի հաստատել միջուկային զենք ունենալու հանգամանքը):
Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտի տվյալների այժմ գլոբալ մարտական ծառայության մեջ գտնվող մարտագլխիկների ընդհանուր թիվը 4120-ն է: ԱՄՆ-ի զինուժում առկա է 1930 մարտագլխիկ, ՌԴ զինուժում՝ 1790, Ֆրանսիայի զինուժում՝ 280 և ՉԺՀ-ի զինուժում՝ 120 մարտագլխիկ: Սկզբունքորեն պարզ է, որ միջուկային գերտերությունները շարունակում են մնալ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Միջուկային այս ինը երկրներից բացի ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում տեղակայված են դաշնակիցների միջուկային մարտագլխիկները, դրանք են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդներն ու Թուրքիան:  Նախկին միջուկային զենք կար նաև Հարավային Աֆրիկայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում:
geopolitics.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուկրաինայի,արևմուտքում՝,իվանո-ֆրանկիվսկի,մերձակայքում,հզոր,պայթյուն,է,որոտացել , Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
մակ-ը,առաքելություն,կուղարկի,լեռնային,ղարաբաղ , ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
մակ-ը,հավատացնում,որ,պատրաստ,է,հոգալ,լեռնային,ղարաբաղից,ընդհուպ,120,հազար,տեղահանվածների,կարիքները , ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
լեմկինի,ինստիտուտը,աշխարհի,առաջնորդներին,մեղադրել,լղ-ում,ցեղասպանությանը,մեղսակցության,լեմկին , Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
պն,պատվիրակությունը,չի,մասնակցում,ապհ,երկրների,պաշտպանության,նախարարների,խորհրդի,նիստին , ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: