Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքը փոխարինող նոր համաձայնագիր են պատրաստում

Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայի և Կատարի հետ համատեղ նոր համաձայնագիր են պատրաստում՝ հացահատիկի գործարքի փոխարեն, որի գործողությունն ավարտվել է մեկ ամիս առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական «Bild» պարբերականը։
Այն ներկայացրել է հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ-ների և դեսպանատների միջև ծառայողական նամակագրությունը, որը հայտնվել է «Bild»-ի տրամադրության տակ: Նամակում ասվում է, որ Մոսկվան նախապես զգուշացրել է Անկարային, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից: Այս կապակցությամբ ՌԴ-ն, Թուրքիան և Կատարը սկսել են մշակել նոր եռակողմ համաձայնագիր, որը կփոխարինի հնին։
Նշվում է, որ նոր ենթադրվող փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է ռուսական հացահատիկ մատակարարել աղքատ երկրներին, մասնավորապես՝ Աֆրիկային: Իր հերթին, Թուրքիան հանդես կգա որպես մատակարարումների կազմակերպիչ, իսկ Կատարը՝ որպես մատակարարումների հովանավոր։
Ինչպես նշում է գերմանական պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, չնայած հավանական համաձայնությանը, Մոսկվային խնդրում է վերադառնալ հացահատիկի գործարքին:
Նմանատիպ Լուրեր

Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պիեռ Վատինը։

ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել: