ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սիրական, մեկ հատիկ հոգիս, կյանքս․ Գրիգոր և Կլարա Զոհրապների սիրո պատմությունը

Թեև կյանքը երբեմն բաժանել էր Զոհրապին և Կլարային, բայց նրանց ամուր սերը մշտապես ագուցել էր սիրահար հոգիները։ Եվ միայն մահը հաղթեց այս սիրուն։ Զոհրապն ու նրա կինը՝ Կլարան, ապրել են 27 համատեղ սիրաշատ տարիներ։ Բազմաթիվ անգամներ բաժանվել են ու միացել։

1915 թ. հուլիսի 6-ին Հալեպից Ուրֆա տանող ճանապարհին կառքն ուղեկցող ժանդարմները դիրք են գրավում Գասապթաշի երկու կողմերում և նշան բռնելով կառքում նստածների վրա՝ կրակում են: Աքսորյալներից մեկը չէր վիրավորվել։ Դահիճները մոտենում են կառքին:
 
– Իջի՛ր, –գոռում են։
 
Ոչ մի ձայն։ Չերքեզ հարյուրապետը զայրացած կրկնում է հրամանը։
 
– Իջի՛ր, այլևս ապրելիք չունես, որովհետև բարձրագույն հրաման կա:
 
Զոհրապը պատասխանում է․
 
– Հոս սպաննեցեք, կարողություն չունիմ շտկվելու:
 
Փորձում են քաշքշել, բայց Զոհրապն ընդդիմանում է։ Զինվորականներից մեկը հանում է դաշույնն ու խրում սիրտը։ Հետո նույն դաշույնով բազմաթիվ հարվածներ է հասցնում։ Քարշ են տալիս գրողի մարմինը, մի քանի հարված հասցնում ատրճանակից, իսկ Ահմեդ անունով մեկը մի հսկայական քարով ջախջախում է Գրիգոր Զոհրապի լուսավոր գլուխը։
 
 
Աքսորից օրեր առաջ Զոհրապը մի սրտաշարժ նամակ էր գրել իր սիրելի կնոջը՝ Կլարային։
 
«Սիրական, մեկ հատիկ հոգիս, կյանքս, ալ վերջին վարագույրը կսկսի մեզի համար։ Իմ ինչ վիճակի մեջ ըլլալուս համար բացատրություն չեմ տար, որպեսզի քո քաջությունդ ալ չկոտրեմ։ Երկու անգամ է, որ լուսինը կտեսնիմ և քեզ ու զավակներս աչքիս առջև կբերեմ ու կհամբուրեմ։ Երրորդ լուսի՞նն ալ այսպես պիտի ըլլա արդյոք։ Վտանգի մեջ եմ, աշխատե, աշխատե։ Ավելի գրելու ուժ չունիմ, թե ողջ պիտի մնամ, զավակներուս վերջին պատվերս ու վերջին կտակս է, որ միշտ սիրով ըլլան իրարու հետ, քեզ պաշտեն ու սիրտդ չցավցնեն ու զիս ալ հիշեն․․․»։
 
Թեև կյանքը երբեմն բաժանել էր Զոհրապին և Կլարային, բայց նրանց ամուր սերը մշտապես ագուցել էր սիրահար հոգիները։ Եվ միայն մահը հաղթեց այս սիրուն։
 
Զոհրապն ու նրա կինը՝ Կլարան, ապրել են 27 համատեղ սիրաշատ տարիներ։ Բազմաթիվ անգամներ բաժանվել են ու միացել։
 
 
Նրանք ծանոթացել են 1885 թվականին, արդեն երեք տարի անց Զոհրապը ամուսնության առաջարկություն է արել սիրելի կնոջը։ 1888 թվականի հունվարի 31-ին բոլոր հարազատ-բարեկամները հրավիրված էին Գրիգորի և Կլարայի հարսանյաց հանդեսին։ Զոհրապը դառնում է հոգատար ու շռայլ ամուսին, նվերներով ու զարդերով կնոջը երջանկացնելը դառնում է սովորական մի բան։ Այնուհանդերձ Գրիգորի ու Կլարայի ամուսնական կյանքը հանդարտ չէր ընթանում, այդ տարիների ընթացքում նրանք հաճախ են բաժանվել. պատճառները՝ խիստ տարբեր, մեկ պաշտոնական գործերն էին խանգարում, մեկ քաղաքական դրությունը, սակայն առավել հաճախ պատճառը խանդն էր։ Կլարան խանդում էր ամուսնուն և ոչ անհիմն։ Մահից առաջ էլ Զոհրապը հույս ուներ, որ կինը այնտեղ՝ Պոլսում, մի բան մտածի և ամուսնուն անպայման կօգնի ազատ արձակվել։
 
Զոհրապները չորս զավակ ունեցան. 1889 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։ Ցավոք, նրանցից ոչ մեկը չունեցավ ընտանեկան այն ջերմությունը, որը կար Գրիգորի և Կլարայի միջև: Զոհրապի չորս զավակներից ոչ ոք երեխա չունեցավ:
 
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: