ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան կոշտ նախազգուշացում է արել Ռուսաստանին Սև ծովում տեղի ունեցած միջադեպի համար

Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են Ռուսաստանին նախորդ շաբաթ Սև ծովի միջազգային ջրերում տեղի ունեցած միջադեպերի անթույլատրելիության մասին: Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը:

Ռուսաստանը հայտնել է, որ «Վասիլի Բիկով» պարեկային նավը կրակ է բացել Պալաուայի դրոշի ներքո նավարկող «Շուքրու Օղան» առևտրային նավի ուղղությամբ այն բանից հետո, երբ նավի նավապետը չի պատասխանել ստուգման համար կանգ առնելու պահանջին: Ռուսաստանը հայտնել է, որ նավը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ: Միջադեպը տեղի էր ունեցել թուրքական ափից 60կմ հեռավորության վրա: Մոսկվան տեղի ունեցածը անվանել է «զննում»՝ նախքան նավի՝ Ուկրաինայի ափեր մեկնելը։
«Նավը հարկադրաբար կանգնեցնելու համար նախազգուշական կրակ է բացվել ավտոմատ զենքերից»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հավելել են, որ ռուս զինվորականները, ի վերջո, բարձրացել են նավ:
«Այն բանից հետո, երբ տեսչական խումբն ավարտել է իր աշխատանքը նավի վրա, «Շուքրու Օղան» նավը շարունակել է ճանապարհը դեպի Իզմայիլ նավահանգիստ»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Թուրքական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ նավը թուրքական չէր, այլ ընդամենը պատկանում էր ազգությամբ թուրք անձի:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «հացահատիկային գործարքից» Մոսկվայի դուրս գալուց հետո ռուս զինվորականները հայտարարեցին, որ կարող են ռազմական թիրախ համարել Սև ծովով Ուկրաինա մեկնող ցանկացած նավ:
Աղբյուր`    A haber.com
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուկրաինայի,արևմուտքում՝,իվանո-ֆրանկիվսկի,մերձակայքում,հզոր,պայթյուն,է,որոտացել , Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
մակ-ը,առաքելություն,կուղարկի,լեռնային,ղարաբաղ , ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
մակ-ը,հավատացնում,որ,պատրաստ,է,հոգալ,լեռնային,ղարաբաղից,ընդհուպ,120,հազար,տեղահանվածների,կարիքները , ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
լեմկինի,ինստիտուտը,աշխարհի,առաջնորդներին,մեղադրել,լղ-ում,ցեղասպանությանը,մեղսակցության,լեմկին , Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
պն,պատվիրակությունը,չի,մասնակցում,ապհ,երկրների,պաշտպանության,նախարարների,խորհրդի,նիստին , ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: