ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ցեղասպանությունը խլեց նրանից հարազատներին ու մանկությունը

Տասը տարեկանում լքելով որբանոցը՝ Ա. Ծառուկյանը ապրում է մոր հետ, փորձում է շարունակել իր կյանքը բնականոն հունով: Սակայն նրանից երկար ժամանակ է պահանջվում իր կյանքի վեպը գրելու համար: «Մանկություն չունեցող մարդիկ» գիրքը պատմությունն է իր սերնդի մանկության ու պատանեկության, կրած ֆիզիկական տառապանքների ու հոգեկան ծանր ապրումների: Ինչպես հեղինակն է գրքի առաջաբան հանդիսացող «Եթե տրվեր» գլխում ասում, «Այս գիրքը պատմությունն է ճմլված մանկության մը»:

Մենք մանկություն չունեցանք, որովհետև հայ էինք ու որբ: Ցրտին ու անձրևին մեր ոտաբոբիկ, մերկ ու խեղճ գոյությունը մանկությո՞ւն էր արդյոք: Զրկանքնե՞րը, սո՞վը, արցունքնե՞րը, օտարականների անտարբերությունն ու անխղճությո՞ւնն էր մանկությունը:
 
 
 
 
Ծնունդով պատմական Սեբաստիայից սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր Անդրանիկ Ծառուկյանը (1913-1989) 1915 թ. ցեղասպանության ժամանակ մնացել է մոր՝ Երանուհու հետ միայնակ: Սիրիայի անապատով երկար գաղթի ճանապարհ անցնել ստիպված մայր ու որդի հասել են սիրիական Հոմս, որտեղ էլ տեղավորվել են կիսախարխուլ մի տանը՝ այլ սեբաստացի հայերի հետ միասին:
 
Շուրջ երեք տարի եղել է Հալեպի որբանոցում։ Ծանր պայմանների պատճառով երեխային մանկատուն հանձնած Երանուհին տարիներ անց հետ է վերցրել որդուն:
 
1928 թ. Ծառուկյանը ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը։ 1930-1934 թ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։  
 
 
Անդրանիկ Ծառուկյանը կնոջ՝ Սոնա Խտըշյանի հետ, 1971
 
 
 
Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։
 
Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։
 
Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Առագաստներ»-ը (1945) «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում, Մոսկվայում (ռուսերեն) և Փարիզում (ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։
 
 
«Մանկություն չունեցող մարդիկ» ինքնակենսագրական վիպակը գրվեց Անդրանիկ Ծառուկյանի՝ որբանոցից դուրս գալուց շուրջ 30 տարի անց՝ 1952-53 թթ: Առաջին հրատարակությունը՝ 1955 թ.: Տասը տարեկանում լքելով որբանոցը՝ Ա. Ծառուկյանը ապրում է մոր հետ, փորձում է շարունակել իր կյանքը բնականոն հունով: Սակայն նրանից երկար ժամանակ է պահանջվում իր կյանքի վեպը գրելու համար: Այս գիրքը պատմությունն է իր սերնդի մանկության ու պատանեկության, կրած ֆիզիկական տառապանքների ու հոգեկան ծանր ապրումների: Ինչպես հեղինակն է գրքի առաջաբան հանդիսացող «Եթե տրվեր» գլխում ասում, «Այս գիրքը պատմությունն է ճմլված մանկության մը»:
 
1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։
 
«Ռուբեն Սեւակ՝ սէրը եղեռնի մեջ» վեպի համար 1988 թ. արժանացել է ՀԳՄ Ռուբեն Սևակի անվան գրակական մրցանակի։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: