Իսրայելական 12 ընկերությունների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածքների վերականգնման նախագծերում

Իսրայելը Ադրբեջանի 10 առևտրային գործընկերների թվում է, և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության արժեքը նախորդ տարի հասել է 1,7 միլիարդ դոլարի։ Ենթադրվում է նաև, որ Բաքուն մատակարարում է Իսրայելի նավթի 30%-ը։
Բազմիցս ասել ենք, որ Լեռնային
Ղարաբաղը կամ Արցախը Բաքվին հանձնելուն (իրանցի ) կովկասագետների հակազդեցության պատճառն այն է, որ Ալիևի ռեժիմի կողմից այդ
տարածքները հետ վերցնելուց հետ կտարհանվեն հայերից և անմիջապես կդառնան Իսրահելի համար
հակաիրանական խաղահրապարակ։
Դա տեղի է ունեցել 2020 թվականի
պատերազմի ավարտից առաջ և հետո Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որը գտնվում էր Իրանի սահմանին,
և իսրայելական ընկերությունները լրտեսական և հետախուզական գործունեություն էին ծավալում
Իրանի սահմանների մոտ տնտեսական գործունեության
պատրվակով։
Այժմ նույնը տեղի է ունեցել
Լեռնային Ղարաբաղում, և 12 իսրայելական ընկերություններ հաստատվել են Բաքվի կողմից գրաված այս տարածքներում։
Բաքվի էկոնոմիկայի նախարարության
տվյալներով՝ Իսրայելի հետ երկկողմ առևտուրը 2021 թվականի համեմատ աճել է 85%-ով, և
ներկայումս այս երկրում են գտնվում ավելի քան 90, այդ թվում՝ գյուղատնտեսության և տնտեսական
ոլորտներում՝ իսրայելական ընկերություններ, 30 միլիոն դոլարի ներդրումով։
Իսրայելը Ադրբեջանի 10 առևտրային
գործընկերների թվում է, և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության արժեքը նախորդ
տարի հասել է 1,7 միլիարդ դոլարի։
Ենթադրվում է, որ Բաքուն մատակարարում
է Իսրայելի նավթի 30%-ը։ Միևնույն ժամանակ, Բաքուն իսրայելական ռազմական տեխնիկայի
հիմնական գնորդներից է, որն օգնեց Բաքվին հաղթել 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմում։
Իսրայելական 12 ընկերություններ
շահագրգռվածություն են հայտնել նախագծեր իրականացնել Լեռնային Ղարաբաղի գրաված շրջանում,
որը Ադրբեջանը հետ է վերցրել Հայաստանից պատերազմի ժամանակ, թեև համաձայնագրերը դեռ
սպասում են Բաքվի հաստատմանը։ Բայց այս ոլորտում խնդիր չկա։
Շինարարական հսկայածավալ աշխատանքները,
որոնք կատարվում են տարածքում, որոնց համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, ներկայումս
իրականացվում են Ադրբեջանի և նրա պատմական դաշնակից Թուրքիայի կողմից։
Բաքվի կառավարության էկոնոմիկայի
նախարարությունը կառավարության բյուջեից ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել Ղարաբաղի
վերականգնման համար, որն ավելի քան երեք տասնամյակ հակամարտությունից հետո սկսել է
ականազերծման և վերաբնակեցման աշխատանքները։ Վերջին երկու տարիներին այդ տարածքում
կառուցվել է երկու օդանավակայան, թեև դրանք ներկայումս չեն գործում: Տարածքում կան
շինարարական ամբարձիչներ և բուլդոզերներ, ինչպես նաև մի քանի ոստիկանական անցակետեր։
Բաքվի կառավարությունը ծրագրում
է առաջիկա երեք տարում 140 հազար մարդու վերաբնակեցնել Ղարաբաղի օկուպացված տարածքներում։
Ալիևի ռեժիմը պնդում է, որ այդ մարդիկ նախկինում ապրել են այս տարածքներում։ Բայց հավանական
է, որ այդ մարդկանցից շատերը Իսրայելի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի լրտեսներ ու հետախուզական
գործակալներ են:
Ադրբեջանում Իսրայելի դեսպան
Ջորջ Դիկը ասել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը, որը ժամանակին սահմանափակվում
էր էներգետիկ և պաշտպանական ոլորտներով, հարաբերությունների ծաղկման ֆոնին կտրուկ ընդլայնվում
է տնտեսական և գյուղատնտեսական ոլորտներում: Այնինչ որ պետք է կառուցվեն Լեռնային Ղարաբաղի տարածքներում, նաև տարածաշրջանում,
Իսրայելի առաջին աղազերծման կայանի կառուցում ն է Կասպից ծովի ափին Բաքվի մոտ, և դա
կլինի իր տեսակի մեջ երկրորդ էլեկտրակայանը Ադրբեջանում։
«Մենք միանշանակ շատ պատրաստակամ
և շահագրգռված ենք ավելի շատ իսրայելական ընկերությունների ներկայությամբ Բաքվում,
և մենք մշտական երկխոսության մեջ ենք տեղական իշխանությունների հետ՝ նման համագործակցությունը
զարգացնելու համար», - ասել է Դիկը։
Աղբյուր ՝ irdiplomacy.ir/fa
Հեղինակ՝ Էհսան Մովահեդյան
Թարգմանեց՝ Սահակ Շահմուրադյանը
Նմանատիպ Լուրեր

Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։

Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։