Նիգերի հեղաշրջման առաջնորդը պատրաստ է բանակցություններ անցկացնել ECOWAS-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերում պետական հեղաշրջման առաջնորդ բանակի գեներալ Աբդուռահման Չիանին պատրաստ է բանակցություններ անցկացնել ECOWAS-ի հետ, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի կրոնական գործիչներին, որոնք հանդիպել են նրա հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերում պետական հեղաշրջման առաջնորդ բանակի գեներալ Աբդուռահման Չիանին պատրաստ է բանակցություններ անցկացնել ECOWAS-ի հետ, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի կրոնական գործիչներին, որոնք հանդիպել են նրա հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Պատվիրակությունը գլխավորած շեյխ Աբդուլահի Բալա Լաուի խոսքով՝ բանակցությունների ժամկետները կարող են որոշվել մոտ օրերս։
«Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որի միջոցով Նիգերում խունտայի պետական հեղաշրջման առաջնորդները երկխոսություն կանցկացնեն ECOWAS-ի առաջնորդների հետ` միմյանց հասկանալու համար, որպեսզի խաղաղությունը շարունակի տիրել մեր տարածաշրջանում»,- հավելել է նա։
Հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի աշխատակիցների մի մասը դեմ հանդես եկավ իշխանությունից հեռացված պետության ղեկավար Մոհամեդ Բազումին։ Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբն աջակցել է խռովություններ կազմակերպած մարտիկներին։
ECOWAS-ը, Եվրամիությունը, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ դատապարտել են ռազմական հեղաշրջումը և պահանջել ազատ արձակել Բազումին ու վերականգնել նրան նախագահի պաշտոնում։
Օգոստոսի 10-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կայացել է ECOWAS-ի պետությունների գագաթնաժողովը, որի մասնակիցներն ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծել են, որ իրենք «մշտապես միտված են (Նիգերում) սահմանադրական կարգի վերականգմանը՝ օգտագործելով խաղաղ մեթոդներ»։ Միևնույն ժամանակ հանդիպման մասնակիցները համաձայնել են ձևավորել և պատրաստ պահել զորակազմը:
Նմանատիպ Լուրեր

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։

Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։

Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:

Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։