Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները պայմանավորվել են հնարավորինս շուտ ռազմական գործողություն սկսել Նիգերում

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի պետությունների ղեկավարները պայմանավորվել են հնարավորինս շուտ ռազմական գործողություն սկսել Նիգերում:
Կոտ դ'Իվուարի նախագահ Ալասան Ուատարան հայտնել է, որ գործողությանը կմասնակցեն Նիգերիան, Բենինը և այլ երկրներ: «Մենք վճռական ենք նախագահ Բազումին իշխանության վերադարձնելու հարցում»,- հավելել է Ուատարան։ Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն աջակցություն են հայտնել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի որոշմանը:
Նիգերի ապստամբները զգուշացրել են ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդին, որ կսպանեն գահընկեց արված նախագահ Մոհամեդ Բազումին, եթե հարևան պետությունները վերջինիս վերականգնելու համար ռազմական միջամտության փորձ անեն:
Associated Press-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ աֆրիկյան երկրում իշխանությունը բռնազավթած զինվորականներն այս մասին հայտնել են օրերս Նուլանդի՝ Նիգեր այցի ժամանակ:
CNN-ի տվյալով էլ՝ Նուլանդը զգուշացրել է, որ Բազումի անվտանգությունը պետք է ապահովվի, իսկ երկրի սահմանադրական կարգը չհարգելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունը Նիգերին տնտեսության և անվտանգության ոլորտներում:
araratnews.am
Նմանատիպ Լուրեր

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։

Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։

Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:

Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։