ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սմբատ Տեր Կյուրեղյան՝ Իրանական արվեստում ջրաներկի հինգ հայտնի վարպետներից մեկը

Նրա թողած մշակութային ժառանգության կարևորագույն մասն է «սմբատիզմ» գեղանկարչական ոճը, որին ծանոթ են աշխարհի շատ գեղանկարիչներ։ Որպես նորամուծություն, սկսել է նկարել օրաթերթերի վրա՝ երբեմն թողնելով, որ մի քանի հայերեն կամ պարսկերեն տողեր երևան իր կտավներում։ Սմբատը իրանական արվեստում ջրաներկի հինգ հայտնի վարպետներից մեկն է, որոնցից չորսը հայեր են և նույնպես Նոր Ջուղայից են։

 
 
Սմբատ Տեր Կյուրեղյանը ծնվել է 1913 թվականին Սպահանից ոչ հեռու գտնվող Նոր Ջուղա քաղաքում։ Նկարչության հանդեպ նրա սերն ի հայտ է եկել դեռ մանկուց։ Գեղանկարչության մեջ վարպետացել է հիմնականում ինքնակրթությամբ։ Կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել է Իրանում, 1980 թվականին գաղթել է ԱՄՆ, բնակություն հաստատել Լոս Անջելեսում, որտեղ շարունակել է ստեղծագործել՝ բացելով ցուցասրահ և սեփական աշխատանքներով ամերիկացիներին ներկայացնելով իրանահայ առօրյան։
 
Նրա համար բախտորոշ է դառնում 1930 թ. հանդիպումը հայ նշանավոր նկարիչ Սարգիս Խաչատուրյանի հետ, որը Սպահան էր եկել պարսից շահի հրավերով՝ Սպահանի պարսկական պալատների որմնանկարները վերականգնելու: Այդ ծրագրին զուգահեռ՝ տեղի հայ երիտասարդության համար նա որոշում է գիշերային նկարչական անվճար դասընթացներ կազմակերպել: Նոր Ջուղայի համար բացառիկ այդ պարապմունքներին մասնակցում են շուրջ քսան աղջիկ ու տղա, որոնցից մեկն էլ Սմբատ Տեր-Կյուրեղյանն էր: Սարգիս Խաչատուրյանը խթանում է Տեր Կյուրեղյանի նկարչական հակումները, ծանոթացնում ջրաներկի և յուղաներկի հետ աշխատելու գաղտնիքներին, միջոց ստեղծում կատարելագործելու սեփական կարողությունները:
 
 
Սարգիս Խաչատուրյան
 
 
1960-ական թվականների սկզբներին Սմբատն արդեն ճանաչված նկարիչ է եղել Իրանում և նույնիսկ համարվել «ջրանկարիչների վարպետ»։ 1976 թվականին Սմբատն ու իր կինը այցելել են Լոս Անջելես և չորս տարի անց՝ 1980 թվականին, վերջնական բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում։ 1981 թվականին Սմբատը Գլենդելում բացել է իր արվեստանոց-պատկերասրահը։ Ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ Լոս Անջելեսում (1976, 1980, 1982, 1985, 1991), Բերքլիում (1980, 1981), Սան Ֆրանցիսկոյում (1980, 1982, 1987), Բոստոնում (1985), Փասադենայում (1982), Նյու Յորքում (1991, 1993) և Տորոնտոյում (1987)։
 
 
 
Սմբատը Հայաստանի նկարիչների միության հրավերով առաջին անգամ այցելել է Հայաստան 1991 թվականի մայիսին, որտեղ անչափ կապվել է հայկական բնաշխարհին: Այդ տպավորությունները նա ներկայացրել է հայրենի բնաշխարհին, եկեղեցիներին նվիրված շարքում։ Իր գեղանկարների մեծ մասը պատկերում են հայկական կենցաղն ու ազգային ավանդույթները։ Հունիսի 1-10-ը ցուցահանդես է կազմակերպել Հայաստանի Ազգային պատկերասրահի գլխավոր դահլիճում։
 
Հայրենիքում եղած օրերին մեկնում է Ամբերդ, Աշտարակ, Արարատի շրջանները, տեսնում Սևանա լիճը և բնության այլ գողտրիկ անկյունները, նաև հայ մարդու ձեռքով կերտված դարավոր գեղեցկությունները, ի թիվս որոնց նրբագեղ Կարմրավոր եկեղեցին և վեհասքանչ Խոր Վիրապը, ուր իր օրերն է անցկացրել Գրիգոր Լուսավորիչը: Նա այցելում է Մատենադարան ու Էջմիածին, ծանոթանում է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ: Այստեղ նա նկարում է «Օշականի կամուրջը Քասաղ գետի վրա», «Սաղմոսավանքը», «Ամբերդը», «Խոր Վիրապն ու Արարատը», Աշտարակի «Կարմրավորը»:
 
 
Նրա թողած մշակութային ժառանգության կարևորագույն մասն է նաև «սմբատիզմ» գեղանկարչական ոճը, որին ծանոթ են աշխարհի շատ գեղանկարիչներ։ Որպես նորամուծություն, սկսել է նկարել օրաթերթերի վրա՝ երբեմն թողնելով, որ մի քանի հայերեն կամ պարսկերեն տողեր երևան իր կտավներում։ Սմբատը իրանական արվեստում ջրաներկի հինգ հայտնի վարպետներից մեկն է, որոնցից չորսը հայեր են և նույնպես Նոր Ջուղայից են։
 
1993 թվականի աշնանը վերջին անգամ այցելել է Իրան և գրկաբաց ընդունելություն գտել ծանոթ արվեստասերների կողմից։ Սմբատ Տեր Կյուրեղյանը մահացել է 1999 թ. հունիսի 9-ին, ԱՄՆ-ում՝ թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգություն. շուրջ տասը հազար արվեստի գործեր, որոնք սփռված են աշխարհով մեկ։
  
 
 
Նոր Ջուղայի տարազ
 
 
 
 Գյուղի տեսարան (1971)
 
 
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: