ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստորագրահավաք Իրանում՝ ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող արցախահայության

Վերջերս սոցցանցերում տարածվեց «Անահիտ» գիտական, մշակութային ու գրական պարսկատառ պարբերաթերթի գլխավոր խմբագիր Աբբաս Էղբալ Մեհրանի՝ ստորագրահավաքի նպատակով հրապարակած հայտարարություն-կոչը՝ ի պաշտպանություն ամիսներ շարունակ շրջափակված 120,000 արցախահայության, որին առաջին իսկ պահից արձագանքեցին թե՛ հայ և թե՛ պարսիկ հասարակությունը:

Վերջերս սոցցանցերում տարածվեց «Անահիտ» գիտական, մշակութային ու գրական պարսկատառ պարբերաթերթի գլխավոր խմբագիր Աբբաս Էղբալ Մեհրանի՝ ստորագրահավաքի նպատակով հրապարակած հայտարարություն-կոչը՝ ի պաշտպանություն ամիսներ շարունակ շրջափակված 120,000 արցախահայության, որին առաջին իսկ պահից արձագանքեցին թե՛ հայ և թե՛ պարսիկ հասարակությունը:
 
Ստորև բերվում է սույն հայտարարության հայերեն թարգմանությունը.
 
Դատապարտում ենք
 
Բաքվի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, և սննդամթերքի ու դեղորայքի առաքման արգելումը և Արցախի 120,000 հայ ազգաբնակչության շրջափակումն ու ծրագրված ցեղասպանութունը Բաքվի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և դեպի Արցախ սննդամթերքի ու դեղորայքի առաքման արգելումը դատապարտելու, և հայ ազգաբնակչության կազմակերպված ցեղասպանության կանխման նպատակով
 
Հանուն Ամենակարող Բարձրյալն Աստծո
 
Իրանի հարևանությամբ, Արցախում ընթացող իրադարձությունները խորը ցավ են պատճառում յուրաքանչյուր մարդու՝ անկախ ազգությունից ու կրոնից: Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը և 120 հազար հայ ազգաբնակչության պատանդառությունը միանգամայն անհիմն պատճառաբանությամբ, վկայում է պետականորեն կազմակերպված մի ցեղասպանության մասին:
 
Արցախի խանութներում սննդամթերքի սպառումը, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակասը՝ 2000 հղի կանանց և 30 հազար մանուկների առկայությամբ, և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ Հաագայի դատարանի կողմից կտրուկ դատապարտմամբ հանդերձ, ապացույցն են Բաքվի իշխանությունների զոռբայության և միջազգային պայմանագրերի ու բանաձևերի հանդեպ նրանց անուշադրության:
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ոչ վճռական դիրքորոշումը Բաքվի իշխանություններին պատժելու, Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախին անհրաժեշտ պարենով ու դեղորայքով ապահովելու ուղղությամբ, ապացույցն է նրանց անտարբերության և անտեղյակության՝ այն մարդկային աղետի խորության մասին, որի ականատեսն ենք այսօր Արցախում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կազմակերպության, Անվտանգության խորհրդի, ինչպես և միջազգային այլ կազմակերպությունների ու մարմինների կողմից անհրաժեշտ քայլերի բացակայությունը Բաքվին ավելի հանդուգն են դարձրել՝ առավել ճնշման տակ դնելով Արցախի ժողովրդին:
 
Հարկավոր է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մի վճռական բանաձև ընդունելով, Բաքվի իշխանություններին պարտադրի բացել Լաչինի միջանցքը և ապահովել ազգաբնակչության անվտանգությունը:
 
Այս ուղղությամբ ցանկացած թերացում հանգելու է 1915 թվականին, Օսմանյան պետության կողմից հայ ժողովրդի կազմակերպած ցեղասպանության կրկնությանը, և սա այն իմաստով է, որ Բաքվի իշխանավորների մտքում ձևավորվել է Արցախի հայության էթնիկ զտման, այսինքն ցեղասպանության գաղափարը:
 
«Անահիտ» գիտական, մշակութային և գրական պարբերաթերթի գլխավոր խմբագիր
 
Աբբաս Էղբալ Մեհրան
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: